close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնօրեն չի ընտրվել. կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թեկնածուները մրցույթը չեն հաղթահարել

Մշակույթ

13 Հունվարի 2018, 10:47
 Տնօրեն չի ընտրվել. կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թեկնածուները մրցույթը չեն հաղթահարել

Երեկ տեղի է ունեցել Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մշակույթի նախարարության մամուլի բաժնից տեղեկանում ենք, որ հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չի ներկայացել: Թեստավորման փուլը հաղթահարել է մրցույթին մասնակցած երեք թեկնածուներից մեկը, որն էլ չի հաղթահարել հարցազրույցի փուլը: Հանձնաժողովի ութ անդամներից վեցը դեմ են քվեարկել, երկուսը՝ կողմ: Մրցույթի արդյունքում հաղթող չի գրանցվել:

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթի մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ թատրանում դեռևս 2016-ից անառողջ մթնոլորտ էր տիրում՝ հրաժարական էր տվել գեղարվեստական խորհուրդը, մութ պատմությունների հետ էր կապվում թատրոնի նախկին տնօրեն Վարդան Գրիգորյանի անունը: Թատրոնն անգամ հայտնվել էր փակման եզրին, իսկ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի գնահատականով՝ թատրոնում ստեղծված իրավիճակն ուղղակի ներքին անհամաձայնության և ստեղծագործական գործընթացում առկա տարբեր մոտեցումների հետևանք էր: 

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica