close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+8°
+10°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանաձորի հանրակացարաններից մեկում հակաիրավական վարք ունեցողներ կան. դատախազը դիմել է քաղաքապետին

Իրավունք

12 Հունվարի 2018, 19:37
 Վանաձորի հանրակացարաններից մեկում հակաիրավական վարք ունեցողներ կան. դատախազը դիմել է քաղաքապետին

 ՀՀ Լոռու մարզի դատախազը Վանաձորի Երևանյան խճուղու 90-րդ հասցեում գտնվող հանրակացարանում քրեածին գործոնները վերացնելու հարցով դիմել է Վանաձորի քաղաքապետին: 

2018 թվականի հունվարի 8-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1988 թվականին ծնված Արտյոմ Հմայակի Խեչոյանը:

Դեպքի առթիվ 2018 թվականի հունվարի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով նշված հանրակացարանի մոտ տեղիւ ունեցած վիճաբանության ընթացքում քաղաքացուն դանակի հարվածները հասցրել է Վանաձոր քաղաքի բնակիչ Ա. Ծ.-ն՝ պատճառել մարմնական վնասվածք, ապա դիմել փախուստի:

2018թ. հունվարի 9-ին՝ մեկ անձ ձերբակալվել է և ցուցմունք տվել որպես կասկածյալ, ևս մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության տակ գտնվող առանձին նյութերի և քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գտնվող Երևանյան խճուղու 90-րդ հասցեում գտնվող հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման և հանցագործության, այդ թվում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքեր:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ հանրակացարանում բնակություն են հաստատել նաև հակաիրավական հայացքներ ունեցող անձինք, որոնց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է: Դրանով պայմանավորված՝ այդ տարածքում հաճախ արձանագրվում են իրավախախտման և հանցագործության փաստեր:

Նկատի ունենալով, որ հանրակացարանը նաև հակաիրավական վարքագիծ ունեցող անձանց տրամադրելը, վերջինների վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ ձեռնարկելու միջոցառումներ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակացարանում բնակվող վերոնշյալ անձանց վարքագծի նկատմամբ պատշաճ, շուրջօրյա հսկողություն սահմանելու, ուղղությամբ և ձեռնարկված միջոցառումների, դրանց արդյունքների մասին մեկամսյա ժամկետում հայտնել Լոռու մարզի դատախազությանը:   

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն                                                                            

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica