close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը

Սպորտ

12 Հունվարի 2018, 17:45
 Մեկնարկել  է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը

Այսօր Աշոցքում մեկնարկել է  դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Մասնակցում է շուրջ 50 մարզիկ Հայաստանից, Մեքսիկայից, Իրանից, Չիլիից, Տոնգայից: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ սա վերջին վարկանիշային մրցաշարն է հայ դահուկավազորդների համար:

Մրցումային առաջին օրը կանայք պայքարում են 5 կմ ազատ ոճում, իսկ տղամարդիկ՝ 10 կմ ազատ ոճում:

Աշոցքում առաջին անգամ է անցկացվում պաշտոնական մրցաշար: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ առաջնության մրցավայրը Ծաղկաձորից տեղափոխվել է Աշոցք ձյան սակավության պատճառով:

«Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկասպորտի կենտրոն, որի համար ունենք բոլոր նախադրյալները»,- ասել է  ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica