close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2018
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բազմաթիվ բողոքներ՝ ընդդեմ «Օդից փող» հաղորդաշարի. գործով զբաղվում են իրավապահները

Իրավունք

12 Հունվարի 2018, 20:32
 Բազմաթիվ բողոքներ՝ ընդդեմ «Օդից փող» հաղորդաշարի. գործով զբաղվում են իրավապահները

Yerkir.am-ի տեղեկություններով՝ բազմաթիվ քաղաքացիների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել Հ2 հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարի կազմակերպիչների կողմից կատարված ենթադրյալ մեքենայությունների փաստով:

Պարզվում է` դեռևս 2017-ի դեկտեմբերին «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ «Օդից փող» հաղորդաշարի կազմակերպիչները խաբեությամբ քաղաքացիներից գումարներ են գանձում: Դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ  ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ::

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, ի պատասխան Yerkir.am-ի հարցի, հայտնեց, որ դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերի խարդախություն) հատկանիշներով: 2017թ. դեկտեմբերի 18-ին գործն ուղարկվել ՀՀ ՔԿ Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Ներկայումս գործը գտնվում է նախաքննության փուլում:

«Օդից փող» հաղորդաշարն ուղիղ եթերում հեռուստադիտողին առաջարկվում է լուծել մի շարք ինտելեկտուալ առաջադրանքներ: Հաղթող է համարվում վիկտորինայի այն մասնակիցը, ով ուղիղ եթերում առաջինն է ճիշտ պատասխանում ինտելեկտուալ հարցին: Զանգի մեկ րոպեի արժեքը 540 ՀՀ դրամ է, գումարը գանձվում է զանգի առաջին իսկ պահից: Ծախսված րոպեների հստակ հաշվարկը քաղաքացիներն իմանում են իրենց հեռախոսակապի օպերատորից:

Խաղի գործունեության ամբողջ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, չտիրապետելով խաղի կանոններին, զանգեր են կատարել՝ առանց գիտակցելու, որ սպասման մեջ գտնվող զանգի համար իրենցից գումար է գանձվում: Արդյունքում` բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին տասնյակ հազարների, ընդհուպ` 100.000 դրամը գերազանցող պարտքեր են կուտակվել:

Yerkir.am-ի հետ զրույցում «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Եփրեմյանը հայտնեց, որ «Օդից փող» հաղորդաշարին կատարած զանգերի հետևանքով կրած վնասի հարցով բազմաթիվ քաղաքացիներ են դիմել իրենց կազմակերպությանը՝ ակնկալելով ՀԿ-ի աջակցությունը:

Վանաձոր քաղաքի բնակիչ Լ. Հարոյանը, օրինակ, ահազանգել է, որ Վանաձորում ապրող ընտանիքի դեռահաս անդամներից մեկը, առանց խաղի կանոններին տիրապետելու, մասնակցել է «Օդից փող» հաղորդաշարին, արդյունքում` տան հեռախոսահամարին գրանցվել է 160.000 դրամ պարտք, և իրենց հեռախոսակապն անջատվել է: Քաղաքացու խոսքով՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով դեռևս նախորդ տարի եկել է Հ2-ի գրասենյակ, սակայն իրեն չեն թույլատրել որևէ մեկին տեսնել:

Եփրեմյանը մեզ հայտնեց, որ իրենք հայտարարություն են տարածել` հաղորդաշարից տուժած անձանց հավաքագրելու համար: Ըստ նրա՝ միայն բջջային օպերատորներից ստացված տվյալների շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե որքան գումարի վնաս են կրել քաղաքացիները: Եփրեմյանը մեզ հայտնեց, որ նախաքննական մարմնին խնդրել է տեղեկություն տրամադրել այն մասին, թե մեկ տարվա ընթացքում քանի՞ անձ է զանգահարել խմբագրություն, և որքա՞ն է կազմում հեռախոսազանգերի արդյունքում ստացված շահույթը:

Հարուցված քրեական գործի առնչությամբ փորձեցինք տեղեկություն ստանալ նաև հաղորդման կազմակերպիչներից: Բայց կապ հաստատելու մեր բոլոր փորձերն ապարդյուն էին: Իսկ բաց աղբյուրներում հասանելի միակ հեռախոսահամարը նախատեսված էր վիկտորինային մասնակցել ցանկացողների համար:

Նշենք, որ դեռևս նախորդ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ՝ հաշվի առնելով «Օդից փող» հեռուստախաղին մասնակցելու հետեւանքով տուժած անձանց կողմից ՄԻՊ-ին հասցեագրված բողոքները: Բողոքների ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ հարակից այլ օրենքներով հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակվող շահումով խաղերի հեռարձակման` նախագծով առաջարկվող իրավական կարգավորումը բացակայում է, մինչդեռ այդ իրավական բացը գործնականում կարող է դառնալ իրավունքների խախտման պատճառ։ Հետեւաբար, ՄԻՊ աշխատակազմն առաջարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը փոփոխել այնպես, որ նման խաղեր հեռարձակել հնարավոր լինի միայն գիշերային ժամերին՝ 24։00-ից մինչեւ 06։00-ը:

Դրանից բացի՝ առաջարկվում է սահմանել, որ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հեռարձակողը պարտավոր է հրապարակել առկա զանգերի ծավալի և միացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ողջ եթերի ընթացքում տեղյակ պահել զանգի վճարովի լինելու մասին, դրա հետ մեկտեղ` սակագնի վերաբերյալ հավաստի ինֆորմացիան պետք է լինի տեսանելի կամ լսելի:

Նախագիծը նախատեսում է սահմանել նաեւ նախազգուշացում անչափահասների մասնակցության արգելքի վերաբերյալ։

Թագուհի Մելքոնյան

Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
16 Դեկտեմբերի 2018, 20:15 Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
Վարպետ Մեսրոպի կտակը
16 Դեկտեմբերի 2018, 19:38 Վարպետ Մեսրոպի կտակը
7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica