close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+30°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցանկացած ընդդիմություն կերազեր նման նախաձեռնությամբ հանդես գալ. Արծվիկ Մինասյան

Քաղաքական

12 Հունվարի 2018, 17:39
 Ցանկացած ընդդիմություն կերազեր նման նախաձեռնությամբ հանդես գալ. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացված «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը թեև հավանության արժանացան հանձնաժողովի կողմից, սակայն հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Վարդևան Գրիգորյանը և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը դեմ քվեարկեցին նախագծին, իսկ  «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ձեռնպահ մնաց: Նախագիծն ընդունվեց ձայների` 6 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ  հարաբերակցությամբ:

Հանձնաժողովի նիստից հետո լրագրողները բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք ԲՀԿ-ի` դեմ քվեարկելը քաղաքական դրդապատճառ չուներ: «Ես չգիտեմ, դժվարանում եմ այս պահին ասել: Կարծում եմ, որ լիագումար նիստում այս նախաձեռնությունը պաշտպանողներն ավելի շատ կլինեն, այդ թվում` նաև ընդդիմության դաշտից»,- ասաց նախարարը:

Բացի այդ` Մինասյանը նշեց, որ քննարկվող հարցը ընդդիմության համար հրաշալի առիթ էր` նախաձեռնությունը կառավարությունից վերցնել և առաջ տանել: «Այն հայտարարված քաղաքականությունը, որ ներկայացրեցի` որպես բնապահպանության նախարար, որպես կառավարության անդամ, ցանկացած ընդդիմություն կերազեր, որ այդպիսի նախաձեռնությունը կարողանար ներկայացնել ու առաջ տանել»,- շեշտեց նա:

«Ծառուկյան» դաշինքի երկու պատգամավորների` դեմ քվեարկելն էլ նախարարը համարեց ընդամենը ընդդիմադիր կուսակցության կեցվածք, որին ինքը հարգանքով է վերաբերվում:  «Որևէ հետին միտք չեմ ուզում տեսնել այստեղ, ընդդիմության կեցվածք է: Բայց ցանկացած ընդդիմություն այս նախաձեռնության շրջանակներում պետք է պնդեր ու ասեր` շրջակա մաքուր միջավայր ստեղծելու, ջրային մաքուր ռեսուրսներ ունենալու շատ լավ նախաձեռնություն է` կառավարություն գնա, փողեր ճարի, մեխանիզմներ գործադրի: Այս հարցադրումը պետք է լիներ»,- ասաց նա:

Նշենք, որ Վարդևան Գրիգորյանը հայտարարեց` թեև նախաձեռնությունը լավն է, բայց այդքան գումար չկա` այն իրականացնելու համար, այդ պատճառով են դեմ քվեարկում:

Հարցին` ՀՅԴ-ն խանդո՞վ կվերաբերվի, եթե «Ծառուկյան» դաշինքը ևս համալրի կոալիցիայի շարքերը, Մինասյանը պատասխանեց. «Քաղաքական բնույթի այդ հարցին կպատասխանեի, եթե լինեի պառլամենտի անդամ, բայց, իբրև գործադիրի ներկայացուցիչ, գիտեմ, որ ցանկացած այլ ուժի աջակցություն մեր առջև դրված խնդիրների լուծմանն օգտակար է, բայց դա չի նշանակում, որ ցանկացած ուժ, որն աջակցում է, պարտադիր պետք է կոալիցիայում լինի»:

Հարցին էլ` ՀՅԴ-ում մտահոգված չե՞ն, որ «Ծառուկյան» դաշինքի` կոալիցիայի մաս կազմելուց հետո ՀՅԴ պորտֆելները կարող են նվազել, նա հարցով պատասխանեց. «ՀՅԴ-ն երբևէ  որևէ նման մտավախություն ունեցե՞լ է»:

Հարցին` հնարավո՞ր է, որ ապրիլից հետո ՀՅԴ-ն ընդդիմության շարքերը համալրի, նախարարն արձագանքեց. «Կգա ապրիլը, այն ժամանակ հարցերի բոլոր պատասխանները կտանք: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հանրապետական և ՀՅԴ կուսակցություններն իրար հետ համագործակցության հուշագիր են ստորագրել այս պառլամենտի գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար: Այս պահին չկա որևէ պատճառ, որպեսզի ընդհանուր դրված նպատակներից հրաժարվենք կամ շեղվենք: Հակառակը` որքան հնարավոր է, անհրաժեշտ է այդ նպատակների իրականացման համար ավելի լայնածավալ գործողություններ ձեռնարկել»:

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել
Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica