close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+8°
+10°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օրենքն ընդունելով` 2025-2030 թթ. կփորձենք մաքրման կայանների հարցն առավել ակտիվ լուծել. Արծվիկ Մինասյան

Հասարակություն

12 Հունվարի 2018, 16:15
 Օրենքն ընդունելով` 2025-2030 թթ. կփորձենք մաքրման կայանների հարցն առավել ակտիվ լուծել. Արծվիկ Մինասյան

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը հիմնական զեկուցող` բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին խնդրեց ժողովրդի համար պարզ և մատչելի ասել, թե «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով և կից ներկայացված նախագծերի փաթեթով ինչ է նախատեսվում անել:

«Կոնկրետ Գեղարքունիքի մարզի հարցով ասեք՝ Սևանա լիճը համարվում է տարածաշրջանում և աշխարհում խմելու ջրի երկրորդ պաշարը, և հանրապետության առվակները, գետերը վերջին հաշվով լցվում են Սևան: Ի՞նչ է կատարվելու թե' գյուղական, թե' քաղաքային համայնքներում օրենքի ընդունումից հետո»,- հարցրեց նա:

Մինասյանը նշեց, որ Սևանա լիճը բնական էկոհամակարգն է, որը մաքրության տեսակետից պետք է օրինակ ծառայի, մինչդեռ, ցավոք, Սևան լցվող գետերի մեծ մասից աղտոտումները մեծածավալ են, և ընդամենը երեք մեխանիկական մաքրման կայան կա:

«Օրենքի ընդունումը հնարավորություն է տալիս, որ, պարտադրանքի ժամկետ տալով, 2025-2030 թթ. փորձենք մաքրման կայանների հարցն առավել ակտիվ լուծել: Եթե հաջողվի բոլոր համայնքներում, իհարկե, հրաշք է, բայց մի կարևոր հարց էլ կա` մենք սրանով հնարավորություն ենք ընձեռում, կարգավորման քաղաքականության տեսակետից, այն օբյեկտներին, ովքեր օգտվում են գետերի այդ հատվածներից, պարտադրել, որ մաքրում իրականացնեն: Դուք կարող եք ասել` դա կարող է բերել արտադրանքի արժեքի բարձացման, բայց կարծում եմ` այն միջավայրը, մաքուր ջրային ռեսուրսը, որ պետք է ստանանք, շատ ավելի արժե բնապահպանական, սոցիալական տեսակետից, քան այն, ինչ այսօր կա, ցավոք, և մենք հանդուրժում եք: Երբ համայնքը ներդրվի, իհարկե, մեծ ծավալի ֆինանս է ենթադրում, կունենանք որակյալ և արդյունավետ ջրային ռեսուրս և բարիքներ»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նշեց, որբոլորին պարտադրելու են, որպեսզի Սևանա լիճ բաց չթողեն այնպիսի ջրեր, որոնք թույլատրելի չափանիշներից բարձր են: «Բայց համայնքներից եկողները դրամաշնորհային ծրագրերով պետք է անել, համայնքներին էլ  պետք է ներգրավել այդ գործընթացի մեջ»,- ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica