close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+25°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջրի երկրորդային օգտագործման դեպքում տնտեսվարողը կունենա արտոնություն. Արծվիկ Մինասյան

Հասարակություն

12 Հունվարի 2018, 16:06
 Ջրի երկրորդային օգտագործման դեպքում տնտեսվարողը կունենա արտոնություն. Արծվիկ Մինասյան

ԱԺ-ում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի զեկույցից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը, ով հարցով հարակից զեկուցող էր, նշեց, որ համաձայն չէ նախագծի 6-րդ կետի 25.1 ենթակետի ձևակերպման հետ, որում մասնավորապես ասված է. «Ջրահեռացման արդյունքում առաջացած ջրային ռեսուրսները այլ նպատակներով կրկնակի (երկրորդային) օգտագործման տալը տնտեսապես խթանելու համար Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման՝ ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը խթանող նորմեր»:

Պատգամավորը համաձայն չէր «խթանող նորմ» ձևակերպման հետ և չէր ուզում որ այդ ջրերը ռեսուրս համարվեն: «Տվեք հստակեցում: Գուցե ընդհանրապես մոտեցում պետք չէ, որովհետև «խթանող նորմ»` հասկանում ենք մի տեղ կգանձեն, մի հատ էլ մյուս տեղում էլ խթանելու պատճառով կդառնա 1,5 գործակից: Ավելի վատ միջավայր կստեղծվի: Դա չպետք է ռեսուրս համարել, բերեք ֆիքսենք, որ դա ռեսուրս չէ: Այստեղ ոչ մի բան չսահմանելը ավելի հեշտ է»,- ասաց նա, ապա շեշտեց, որ այստեղ մտածելու խնդիր կա իսկապես և պարզաբանման կարիք:

Նախարարն ասաց, որ հարցադրումն ընկալելի է, բայց, անկախ նրանից, թե այդ ջուրն ինչ մակարդակով է աղտոտված, շարունակում է մնալ ռեսուրս, քանի դեռ վերջնական սպառման չի գնացել, և օրինակ բերեց ձկնաբուծական տնտեսությունները:

«Ձկնաբուծական նպատակով օգտագործվող ջուրը, երբ դուրս է գալիս, պետք է հեռացվի, դա ռեսուրս է: Այլ բան, թե այդ ռեսուրսն ինչ որակի է, և ինչ պահանջներ մենք պետք է կիրառենք: Խթանող նորմերի հիմնական նպատակն այն է, որ մենք խրախուսենք ձկնաբուծական տնտեսություններին` ի սկզբանե իմանալու, որ ինքը պետք է վերցնի ջուրը, օգտագործի միջանկյալ և պետք է հեռացնի որոշակի աղտոտող նյութերով, բայց ի վիճակի է մաքրել և այդ դեպքում թե' առաջնային, թե' երկրորդական օգտագործման տեսանկյունից ունենալու է արտոնություններ»,- ասաց Մինասյանը:

Նախարարը նշեց, որ այդ արտոնությունները հիմնականում իրականացվելու են բնօգտագործման վճարի նվազեցման կամ զրոյացման տեսքով: «Մեր նախնական քննարկումը հետևյալն է` ջրի երկրորդային օգտագործման դեպքում տնտեսվարողն իմանա, որ ունի այդ արտոնությունը: Պարոն Հարությունյանի շեշտադրումը հետևյալն էր` ինչո՞ւ ենք մենք այդ դեպքում հեռացվող կեղտաջուրը համարում ռեսուրս, որովհետև կարգավորման տեսակետից նաև առաջարկել ենք, որ ջրթույլտվություն պետք է ստանա: Այստեղ համակարծիք եմ Հարությունյանի հետ: Եթե մենք երկրորդ մասը իրացնում ենք արտոնությունների հստակ ամբողջական համակարգով, կարծում եմ, որ ջրօգտագործման թույլտվություն ստանալը այս դեպքում ավելի կարգավորելի կդարձնի այդ խթանիչ նորմերի արդյունավետ իրագործումը»,- ասաց նա:

Հարությունյանն էլ նշեց, որ նախարարի  պարզաբանումը ճիշտ ստացվեց ձկնայինի օրինակով: «Բայց ես համաձայն չեմ, առաջնային օգտագործողը ձկնաբույծն է, երկրորդային ջրմաքրողը այլ տնտեսվարող է: Այս դեպքում մենք լրիվ ուրիշ դաշտ ենք մտնում: Այսինքն` առաջնային օգտագործողի համար, մյուսների համեմատ, ոչ հավասար պայմաններ ենք ստեղծում: Եկեք քրիստոնեական ձևակերպում տանք, որ հնարավորություն չտանք այլ մոտեցումներ կամ այլ բաներ կիրառելու, եթե զրոյական է` գրենք զրոյական: Բերեք այստեղ իմպերատիվ գրենք` զրո, որպեսզի իմանանք` տնտեսվարողին մի օգուտ տվել ենք»,- առաջարկեց նա:

Մինասյանը նշեց, որ կքննարկեն առաջարկը, ապա ասաց. «Կարող ենք վերցնել արտադրամաս, որն օգտագործում է ջուրը և հեռացնում, եթե մենք տանք նրան հնարավորություն, որ մաքրի և ջուրը մղի գետային ավազան, նա ոչ միայն երկրորդի համար կվճարվի, այլև առաջինի համար կստանա արտոնություններ»:

Հարությունյանը նշեց, որ իր ասածն այն է, որ առաջինի դեպքում հնարավոր է` վերցնում է «Վեոլիա ջուր»-ից, և որ դա է հենց իր մտահոգությունը:

Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ ունենք բազմաթիվ դեպքեր, երբ «Վեոլիա ջուր»-ն ինքն արտադրական նշանակության ջուր չի ուզում մատուցել: «Այդ դեպքում նա մատուցում է վճարովի ծառայություն` կնքելով համապատասխան պայմանագիր, որպեսզի փոխադրում իրականացնի, բայց ռեսուրս վճարողը արտադրական ձեռնարկությունն է»,- ասաց նա, ապա խոստացավ, որ ևս մեկ անգամ կքննարկեն այս հարցը, և եթե ավելի լավ ձևակերպումներ գտնեն, պատրաստ է կիրառել:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica