close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+12°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախատեսվում են կեղտաջրերի հեռացման հստակ կանոններ. Արծվիկ Մինասյան

Հասարակություն

12 Հունվարի 2018, 16:00
 Նախատեսվում են կեղտաջրերի հեռացման հստակ կանոններ. Արծվիկ Մինասյան

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող` բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առ այսօր մեծ ուշադրություն է դարձվել ջրամատակարման համակարգին, որում քիչ տեղ է զբաղեցրել ջրահեռացման խնդիրը, և այս փաթեթը վերաբերում է ջրահեռացմանը:

«Նպատակն է ջրահեռացման համակարգը կանոնակարգել և շրջակա միջավայրի աղտոտումը շեշտակի նվազեցնել»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ օրենքով կանոնակարգվող նորմերն առաջին հայացքից թվում են ծանր ու դժվար, բայց եթե հեռանկարով են նայում, սրանով աստիճանաբար ջրային ռեսուրսների կառավարումը տեղափոխվում է ընդունելի համակարգ:

«Նախագծով սահմանվում է հասկացություն, թե ինչքան է կեղտաջուրը՝ կենցաղային, արտադրական, նաև հեղեղատներով տեղափոխվող սահմանված արտանետումների հստակ չափանիշով են սահմանվելու` ամեն մեկի համար տալով պատիժ: Մասնավորապես` նախատեսվում է, որ կեղտաջրերի հեռացման համար հստակ կանոններ գործեն, որ արտադրական կեղտաջրերը չխառնվեն կոյուղաջրերի հետ»,- ասաց նախարարը և հավելեց, որ լինում են դեպքեր, երբ կոյուղաջրերը գյուղացիների կողմից ոռոգման նպատակով են օգտագործվում, արդյունքում` ավերվում է ամեն ինչ՝ գյուղմթերքի որակ և այլն:

Մինասյանի խոսքով՝ բոլոր համայնքները պետք է ունենան համակարգեր, որոնք ապահովելու են հեռացման և մաքրման կառուցվածքներ, պետք է նաև բնակչության հասանելիություն լինի: Բայց քանի որ այն մեծ բեռ է, այդ իսկ պատճառով պարտադրման գործողությունը հետաձգվել է 2025-ից մինչև 2030 թվականը` հնարավորություն տալով թե' մասնավոր սեկտորին, թե' կառավարությանը ներգրավել աշխատանքներում, կառավարության դեպքում` գուցե դրամաշնորհների ձևով:

Հաջորդ կարգավորմամբ, ըստ Արծվիկ Մինասյանի, ջրի կրկնակի օգտագործման դեպքում արտոնություն կտրամադրվի: «Եթե առաջին անգամ օգտագործվող ջուրը վերածվում է կեղտաջրի, կամ արտանետումների ծավալը մեծ է, բայց մաքրվում նոր է հեռացվում, այդ դեպքում առաջարկում ենք հարկային օրենսգրքի փոփոխությունների միջոցով, ոչ այս փաթեթով, հետագայում արտոնություններ սահմանել թե' առաջնային, թե' երկրորդական օգտագործողի համար, որպեսզի խթանենք համակարգը, որ կազմակերպությունները, համայնքները մասնակից դառնան այս համակարգին»,- ասաց նա:

Մինասյանի համոզմամբ` այս փոփոխությունը հնարավորություն է տալիս, որ մի կողմից մասնավոր սեկտորը տեսնի, որ կարող է ջրահեռացման, մաքրման միջոցով բիզնես պրոյեկտներ իրացնել, մյուս կողմից` կարգավորող մարմինը հստակ լիցենզավորում կարող է իրականացնել այն դեպքերում, երբ չկան մրցակիցներ, ի տարբերություն այսօր գործողի, երբ բոլորին են լիցենզավորում:

«Եթե մրցակցություն չկա, այդ դեպքում լիցենզավորեն, մնացած դեպքերում թողնել մրցակցության պայմաններում, որը արդյունավետ համակարգ կարող է առաջարկել, այդ թվում` նաև ծառայության ցածր սակագին, քան կարգավորմամբ կստանա»,-ասաց նախարարը:

Մինասյանը նշեց, որ նախատեսվում են նաև անցումային դրույթներ` 2025-2030 թթ. իրացման ենթակա, և կառավարության վրա պարտավորություններ, թե կոնկրետ ինչ իրավակարգավորումներ ինչ ժամկետներում արվեն:

Երկրաշարժ` Ադրբեջանում
16 Հոկտեմբերի 2018, 10:44 Երկրաշարժ` Ադրբեջանում
Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
16 Հոկտեմբերի 2018, 10:30 Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica