close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր

Իրավունք

12 Հունվարի 2018, 15:36
 Բացահայտվել են սուտ մատնության նոր դեպքեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք` քննիչներն ու ոստիկանները, հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ:

Այսպես, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 24.10.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի երկու աշխատակիցներ անասնագողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին և ծեծի ենթարկել, որի արդյունքում ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունների այլ դրվագներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` դատաբժշկական փորձաքննությամբ ու հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ հիմնավորվել է, որ Ա. Խաչատրյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների կողմից առանձնապես ծանր հանցագործություն` խոշտանգում կատարելու վերաբերյալ:  Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Ա. Խաչատրյանի կողմից առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ Ջանիկ Հարությունյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործության կատարման` քրեական գործով ապացույց կեղծելու մեջ: Մասնավորապես, 22.08.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ջ. Հարությունյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից և հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Ղազարյանն իրեն չի հարցաքննել, առանց իր իմացության իր անվամբ կազմված հարցաքննության արձանագրությունում ներառել է ծանր հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ ապացուցողական նշանակություն ունեցող կեղծ տեղեկություններ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և դատաձեռագրային փորձագետի եզրակացությամբ հերքվել են Ջ. Հարությունյանի հաղորդած տեղեկությունները: Հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձը ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց չի կեղծել, և վերը նշված քաղաքացին նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել: Ըստ այդմ` որոշում է կայացվել ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ջ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մեկ այլ քրեական գործով էլ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Դավթյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ հանիրավի մեղադրել է ոստիկանության և ՀՀ ՔԿ աշխատակիցներին: Մասնավորապես, Պ. Դավթյանը հաղորդում է տվել, որ 03.03.2017թ.-ին  ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի չորս ծառայողներ իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ խաբեությամբ և սուտ խոստումներով համոզել են իր տաբատի գրպանը դնել 0,81 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից հետո նույն օրն ընթերակաների ներկայությամբ արձանագրել են, որ թմրամիջոցը հայտնաբերվել է անձնական խուզարկության ժամանակ: Բացի այդ, Պ. Դավթյանը հայտնել է, որ կատարվածի մասին տեղյակ է պահել նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող` ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Սարգսյանին, սակայն վերջինս չի արձանագրել այն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս սուտ տեղեկություններ է հայտնել ոստիկանների և քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ: Արդյունքում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, և որոշում է կայացվել ոստիկանների ու քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցադեպի բացակայության հիմքով: Սուտ մատնություն կատարելու համար Պ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

 Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Հունվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Պելեն հոսպիտալացվել է
19 Հունվարի 2018, 16:40 Պելեն հոսպիտալացվել է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica