close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2018
+16°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2018
USD1481.96
GBP1671.66
EUR1586.88
RUB17.68
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարձրագույն խմբի թիմերի քանակը պետք է հասցնենք գոնե 10-ի. Ռուբեն Հայրապետյան

Սպորտ

12 Հունվարի 2018, 14:33
 Բարձրագույն խմբի թիմերի քանակը պետք է հասցնենք գոնե 10-ի. Ռուբեն Հայրապետյան

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում այսօր տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ՀՖՖ նախագահը խոսեց նաև Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի և  Հայաստանի առաջնությունների  մասին։

«Վերջին անգամ Մխիթարյանի հետ շփվել եմ հավաքականի վերջին խաղի ժամանակ։  Այն ժամանակ դեռ այսպիսի լարվածություն չկար։ Այն, ինչ դուք գիտեք, դա էլ ես գիտեմ։ Բնականաբար, ես մի փոքր ավելիին եմ տիրապետում։ Առայժմ չեմ ուզում մեկնաբանել, թե ինչ է եղել, քանի որ ֆուտբոլիստ-մարզիչ հարաբերությունները կարող են լավանալ և վատանալ։ Պետք է համբերել։ Վստահեցնում եմ, որ Մխիթրայանն այն ֆուտբոլիստն է, ով կարող է խաղալ ցանկացած թիմում։ Նա երբեք չի մնա պահեստայինների նստարանին»,- ասաց նա։

Անդրադառնալով Առաջին խմբի առաջնությունում պայմանավորված խաղերին` Հայրապետյանը նշեց. «Քննության հետ կապված ամեն ինչը գաղտնի է և հրապարակման ենթակա չէ։ ՈւԵՖԱ-ն ու ՀՖՖ-ն համատեղ աշխատանք են տանում բուքմեյքերական ընկերություների դեմ։  Զուտ քննության գաղտնիությունից ելնելով` չեմ ցանկանում մեկնաբանել այդ ամենը։ Ինչ վերաբերում է  բուքմեյքերական ընկերություններին, մենք պայքարում ենք այդ ամենի դեմ»։  

ՀՖՖ նախագահը խոսեց նաև Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերի քանակի մասին. «Մեր խնդիրն այն է, որ Բարձրագույն խմբի թիմերի քանակը հասցնենք գոնե 10-ի, դրանից հետո կմտածենք, որ  Բարձրագույն խմբի վերջին տեղի թիմը շարունակի հանդես գալ Առաջին խմբում։  Առաջին խմբի այն թիմերը, որոնք ցանկությունուն կունենան հաջորդ մրցաշրջանում խաղալ Բարձրագույն խմբում, կարող են հանդես գալ»։  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica