close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+27°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեկտեմբերին բանջարեղենը թանկացել է 25.1 տոկոսով. գնաճը ո՞ր ապրանքներին է «հասել»

Տնտեսական

12 Հունվարի 2018, 14:31
 Դեկտեմբերին բանջարեղենը թանկացել է 25.1 տոկոսով. գնաճը ո՞ր ապրանքներին է «հասել»

2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2017թ. հունվար-դեկտեմբերին» հրապարակումից:

Ըստ այդմ՝ սննդամթերքի և ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ծխախոտ) գները դեկտեմբերին աճել են 3.2%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:

2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.2%-ով:

2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մրգի և բանջարեղենի գնաճ է արձանագրվել՝ համապատասխանաբար 4.3% և 25.1%: Ավելին՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին, 2016թ. դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 8.2% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի` 7.3% գնաճը ( հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 19.4%):

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 1.3% գնաճ, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 11.0% գնաճ:

Նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հրուշակեղենի 0.1% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

Շաքարի և շաքարավազի շուկայում, նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին 0.5% գնանկում է եղել, 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 6.0% գնակնում:

Ձկան և ծովամթերքի շուկայում 2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, 0.3% գնանկում է գրանցվել, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 24.8% գնաճ:

2017թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.5%, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.4%, յուղերի և ճարպերի՝ 0.2% գնանկում:

Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica