close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում արտակարգ դրության շրջանակներում աշխատանքից հեռացվողների թիվն աստղաբաշխական է

Տարածաշրջան

12 Հունվարի 2018, 14:16
 Թուրքիայում արտակարգ դրության շրջանակներում աշխատանքից հեռացվողների թիվն աստղաբաշխական է

Թուրքիայում նախորդ տարվա ռազական հեղաշրջման փորձից հետո հայտարարված և հետագայում մի քանի անգամ երկարաձգված արտակարգ դրության շրջանակներում աշխատանքից հեռացվել է մամուլի 262 աշխատակից:

Rezmi Gazete պարբերականում հրապարակված տվյալների համաձայն՝ աշխատանքից ազատվել են նաև նախարարությունների և այլ հաստատությունների աշխատակիցներ:

Համաձայն զեկույցի՝ աշխատանքից  ազատվել է ԿԳ նախարարության 106 աշխատակից: Մյուս կառույցներում պատկերը նույնն է: Ուշագրավ է, որ լուրջ թվերի է հասնում զինված ուժերում աշխատանքից ազատվածների թիվը, որոնք պարբերաբար փոխվում են՝ կախված յուրաքանչյուր արտակարգ դրությունից:

Աշխատանքից հեռացվածներից ոմանք հետագայում կրկին հայտնվել են նույն կամ ավելի բարձր պաշտոններում, սակայն չի նշվում, թե նրանց վերադարձն ինչով է պայմանավորված: Ըստ զեկույցի՝ հետագայում աշխատանքի վերադարձածների թիվը 823 է:

Զեկույցում տեղ են գտել նաև տվյալներ հեռուստաալիքների կամ հեռուստածրագրերի մասին, որոնց հեռարձակումն արգելվել կամ ժամանակավորապես կասեցվել է:

Նշենք, որ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունն այդպես էլ չի ավարտվում: Յուրաքանչյում 3 ամսվա վերջում երկրի իշխանությունները ինչ-որ պատրվակով երկարաձգում են այն:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica