close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+3°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բիզնեսի փախուստի պատճառները

Հարցազրույց

18 Հոկտեմբերի 2011, 11:22
 Բիզնեսի փախուստի պատճառները

Երբ ավելացվում է հարկային պլանը, այն հավասարաչափ չի բաշխվում տնտեսության մեջ. հովանավորչություն վայելող սուբյեկտները նախկինի պես գործում են ստվերայնության դաշտում, եւ վարչարարության ամբողջ ուժն ընկնում է քիչ թե շատ օրինական դաշտում աշխատող սեկտորի` փոքր կամ միջին բիզնեսի վրա: Հայաստանյան բիզնես միջավայրի թեմայի  շուրջ «Երկիրը» զրուցեց տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանի հետ:

 

-Որպեսզի հարկային վարչարարության այդ ծանրությունը զգան նաեւ խոշոր տնտեսվարողները, ի՞նչ պետք է անել:

 

-ՊԵԿ-ը պետք է ավելի հավասարաչափ մոտեցում ցուցաբերի: Սա իրոք վարչական միջոցառումների խնդիր է եւ ոչ իրավական: Իրավական դաշտում ամեն ինչ նորմալ է: Օրենքը կա եւ այն պետք է կիրառել բոլորի նկատմամբ հավասարապես: Իսկ եթե չես կիրառում, մեկը շահում է, մյուսը`ոչ:

 

-Եթե վարչարարության այդ ծանրությունը խոշոր բիզնեսը չի զգում, այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում այն, որ ներկայումս հատկապես հենց խոշորներն են հեռանում երկրից:

 

-Ես միանշանակ չասացի, թե ամբողջ վարչարարությունը միայն փոքր բիզնեսի վրա է: Իրականում վերջին մեկ տարվա ընթացքում փոքր բիզնեսին որոշ արտոնություններ տրվել են, իրենց պաշտպանվածության աստիճանը մի փոքր բարձրացվել է, դա մենք չենք կարող չընդունել, չտեսնել:

 

-Այնուամենայնիվ, ինչու՞ է խոշոր բիզնեսը տեղափոխվում Հայաստանից:

 

-Դա մի քանի պատճառ կարող է ունենալ: Առաջինն այն է, որ բիզնեսն այնքան է խոշորացել, որ Հայաստանի շուկան արդեն փոքր է թվում իր համար: Կան խոշոր բիզնեսներ, որոնց տարեկան շրջանառությունը մի քանի տասնյակ եթե ոչ 100 միլիոն դոլարի է հասնում: Եվ այս պարագայում Հայաստանն այլեւս աճի ռեսուրս չի ապահովում իրենց համար: Եվ որպեսզի բիզնեսը ծավալվի, Հայաստանի սահմաններից պիտի դուրս գան:

Մյուս պատճառը քաղաքական բնույթ ունի: Քանի որ Հայաստանում քաղաքական վիճակը կայուն չէ, իրենք իրենց բիզնեսի անվտանգության համար բավարար երաշխքիներ չունեն: Այսինքն` բիզնեսը արտասահման տեղափոխելով` անվտանագության խնդիր են լուծում: Երբ 1990-ականներին Հայաստանում ձեւավորվում էր  այս ավտորիտար համակարգը, օլիգարխները օգնում էին դրան: Իսկ հիմա երբ օլիգարխները շատ են հզորացել, խանգարում են կենտրոնացված իշխանությանը: Նրանք էլ չեն ուզում առաջվա պես ենթարկվող լինել, փորձում են լինել քաղաքական գործոն, իրենց կամքը թելադրել, իրենց օրենքներն անցկացնել, ինչը թուլացնում է կենտրոնական իշխանությունը: Եվ այս դեպքում, բնականաբար, իշխանությունը պետք է զսպի նրանց:

 

-Դիտարկեցինք միայն ներքաղաքական վիճակը, իսկ արտաքին քաղաքականության վիճակը, պատերազմի վերսկսման հավանականությունը արդյո՞ք ազդում են դրա վրա:

 

-Այդ ազդեցությունը կարող է լինել այն դեպքում, երբ ներդրումները վերաբերեն այնպիսի ոլորտների, որոնց արտադրանքը ամբողջապես արտահանվում է եւ տրանսպորտային  կոմունիկացիաների օգտագործման անհրաժաշտություն կա: Սակայն մենք բացի հանքարդյունաբերությունից, այդպիսի ոլորտ չունենք: Չեմ կարծում, թե այնպիսի ներդրումային ծրագրեր են եղել, որոնք տրանսպորտի խնդրի պատճառով չեն իրականացնել: Իսկ պատերազմի հավանականությունը միշտ եղել է ու միշտ էլ ազդել է: Հիմա ձեզ թվու՞մ է, թե մենք նախորդ տարիներին ունեցել ենք ներդրումային մեծ ակտիվություն, հիմա դա պակասել է: Այդպես չէ: Մեր ընդհանուր տարեկան ներդրումային պոտենցիալը մեկ միլիարդ դրամի սահմաններում է: Դա այնքան փոքր ծավալ է, եթե համեմատում ենք, թե ինչ ներդրումներ են լինում Վրաստանում, Ադրբեջանում կամ մեզ նման այլ երկրներում: Եվ նշեմ, որ բիզնեսի տեղափոխման համար կա նաեւ երրորդ պատճառը. նրանք գնում են այն միջավայրերը, որտեղ իրենց բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմաններ կան:

 

-Այսինքն` Վրաստանում տնտեսական միջավայրը գրեթե իդելական է, քանի որ հիմնականում հենց Վրաստան են տեղափոխվում:

 

-Ես չեմ ասում, թե Վրաստանի տնտեսական միջավայրը իդեալականին մոտ է: Սակայն Վրաստանի կառավարությունը շատ բան է անում` միջավայրը բարելավելու համար: Ոչ ոք չի կարող հերքել դա: Սկսած նրանից, որ օրենսդրորեն հարկային տոկոսադրույքները իջեցրել են: Այստեղ հարկերը ցածր են: Կառավարությունն իր կողմից վարչական ճնշումները, բյուրակորտական քաշքշուկները հասցրել է նվազագույնի: Սակայն  սա չի նշանակում, թե այնտեղ տնտեսական միջավայրը իդելական է: Դրա համար պետք է ունենալ կադրային համապատասխան պոտենցիալ,  ֆինանսական զարգացած ենթակառուցվածքներ, որոնք Վրաստանը չունի: Բանկային համակարգը կամ ֆինանսական շուկան ավելի զարգացած եւ հուսալի չէ, քան Հայաստանում է: Այսինքն` ամեն ինչ միանշանակ չէ:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica