close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը աշխարհի տնտեսության մասնիկը չէ

Հարցազրույց

20 Հոկտեմբերի 2011, 11:02
 Հայաստանը աշխարհի տնտեսության մասնիկը չէ

Տնտեսագետներն ու ֆինանսական շուկայի փորձագետները սկսել են խոսել 2008 թվականին սկսված գլոբալ ճգնաժամի երկրորդ փուլի մասին: Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այն Հայաստանի տնտեսության վրա, զրուցեցինք տնտեսական գիտություններիդոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի հետ: Նրա կարծիքով, մինչ օրս աշխարհն ամբողջապես չի գիտակցել դրա պատճառները եւ չի հաղթահարել հետեւանքները:

 

-Աշխարհը վերջին երկու-երեք տասնամյակում շատ է փոխվել: Մասնավորապես` մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ֆինանսական շուկայում: Գլոբալ շուկայում իհայտ եկող ռիսկերը կարգավորող մեխանիզմներն այլեւս արդյունավետ չեն: Դրա պատճառները բազմաթիվ են: Ըստ իս` գլխավոր պատճառն այն է, որ ռիսկերը վերահսկող ինստիտուտների որակը չի համապատասխանում ներկայիս գլոբալ ֆինանսական շուկայի պահանջներին: Անհրաժեշտ են նոր գլոբալ, միասնական ինստիտուտներ: Շուկան վաղուց արդեն դարձել է գլոբալ, իսկ կարգավորող ինստիտուտները դեռեւս ազգային մակարդակում են մնացել:

 

-Որո՞նք են ճգնաժամի մյուս կարեւոր պատճառները:

 

-Պատճառ էր նաեւ այն, որ դեռեւս 1990-ականների վերջում ԱՄՆ-ում ֆինանսական շուկաները լիբերալիզացվեցին: Դրա հետեւանքով բանկային համակարգը, բանկերը  ներխուժեցին կապտալի շուկա եւ կարողացան կատարել հսկայածավալ` հարյուրավոր տրիլիոնների գործարքներ: Դրանց հետեւանքով սկսեցին կիրառվել այնպիսի գործիքներ, որոնք սպառում էին դեռեւս չստեղծված արժեքները. մարդիկ սովորեցին  ապագայի եկամուտների հաշվին բարելավել իրենց ներկան, բավարարել սպառողական պահանջարկը:  ...2008 թ-ի սկզբին շուրջ 600 տրիլիոն դոլարի ածանցյալ արժեթղթեր էին շրջանառվում գլոբալ կապիտալի շուկայում, այն դեպքում երբ աշխարհի հավաքական ՀՆԱ-ն 60 տրիլիոնից քիչ: Այս պայմաններում ակնհայտ էր դառնում, որ անկառավարելի էին դառնում ֆինանսական հոսքերը: Եվ դրանց վերահսկողության ադեկվատ ինստիտուտները չստեղծվեցին: Ճգնաժամից հետո փլուզվեց ֆինանսական շուկան, դրան հետեւեցին տնտեսական ճգնաժամերը աշխարհի տարբեր հատվածներում` ԱՄՆ, Եվրոպա եւ այլն: Եվ այս պարագայում ընդամենը խնդիր է դրվում փրկել աշխարհի ֆինանսական ինստիտուտները:

 

-Ի՞նչ էր արվում այդ ուղղությամբ եւ արդյո՞ք որոշակիորեն հաղթահարվեց ճգնաժամը:

 

-Պետական ռեզերվներից մեծածավալ միջոցներ ուղղվեցին այդ ինստիտուտների առողջացման համար, սակայն այս երեք տարիների ընթացքում աշխարհը չկարողացավ վերականգնվել: Ճգնաժամն, ըստ էության, հաղթահարված չէ, այն շարունակվում է: Մենք շուտով կհայտնվենք ճգնաժամի երկրորդ ցիկլում:

 

-Իսկ այդ ամենն ինչ ազդեցություն է թողնելու Հայաստանի տնտեսության վրա:

 

-Նախ պետք է դիտարկենք, թե ճգնաժամն ինչպես է ազդում Հայաստանի գործընկեր պետությունների տնտեսությունների վրա: Խոսքն առաջին հերթին մեր գլխավոր գործընկեր Ռուսաստանի մասին է: Ռուսաստանը, լինելով հումք արտահանող երկիր, չունենալով, ցավոք, դիվերսիֆիկացված տնտեսություն, բնականաբար ուղղակիորեն կրում է այդ ցնցումների ազդեցությունը: Եթե աշխարհում սկսում է դանդաղել  տնտեսության աճը, ակնհայտ է, որ նվազում է նաեւ սպառողների գնողունակությունը: Եվ նման փոփոխությունները հիմնականում ազդում են արտահանման եւ ներկրման վրա: Մյուս կողմից` թերզարգացած են ռուսական որոշ ֆինանսական ենթակառուցվածքներ, ինչի պատճառով ռուսական շատ կորպորացիաներ սարսափելի մեծ ծավալի վարկային ռեսուրսներ են ներգրավում, որոնք գլոբալ ճգնաժամի ժամանակ սկսեցին արտահոսել:  Այսինքն` երկու պրոբլեմ առաջացավ` մի կողմից արտահանման ծավալների կտրուկ նվազում, երկրորդ հերթին` արտաքին ֆինասավորման նվազում, որը մեծ ազդեցություն ունեցավ կապիտալի շուկայի վրա, որը 4.5 անգամ արժեզրկվեց:

 

-Հավանաբար, այս տատանումներն էլ նույն կերպ ազդում են Հայաստանի վրա:

 

-Այո, դիտարկենք, թե որոնք են մեր տնտեսության սթրեսի, ցնցումների հիմնական աղբյուրները: Առաջինը արտահանումն է: Եթե աշխարհում եւ մասնավորապես` Ռուսաստանմ տեղի է ունենում տնտեսական աճի նվազում, ապա ակնհայտ է, արտահանվող ապրանքատեսակների միջազգային գները կընկնեն, եւ մենք կունենանք արտահանման ծավալների կրճատում:

Մյուս կողմից կրճատվում է զբոսաշրջիկների թիվը` կապված ֆինանսական կորղությունների եւ գնողունակության անկման հետ:

Հաջորդ մեծ աղբյուրը տրանսֆերտներն են: Գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունը մեծապես կախված է արտաքին տրանսֆերտներից, որոնք ունեն բացասական ազդեցություն շուկայի վրա, սակայն նաեւ տնտեսական աճի աղբյուրներից մեկն են: Եվ այդ փողերը օդից չեն գալիս, այլ Ռուսաստանում եւ այլ երկրներում ապրող մեր հայրենակիցների եկամուտներից ձեւավորվող գումարներ են: Եվ եթե դրսում վատթարանում է կյանքը, բնական է, որ կրճատվում են նաեւ տրանսֆերտները:

Մյուս աղբյուրը ավելի որկյալ փողերն են` օտարերկյա ներդրումները, որոնց ծավալները նույնպես կրճատվում են ճգնաժամերի ժամանակ: Իհարկե, այս ամենին գումարվում են նաեւ այլ գործոններ:... Շատերն ուրախանում են, թե մենք հաղթահարել ենք ճգնաժամը, բայց այդպես չէ: Մենք շարունակում ենք մնալ ճգնաժամում:

 

-Մենք չենք հաղթահարել 2008-ի ճգնաժամը, բայ ահա դրա երկրորդ ալիքի մասին են խոսում: Երկրորդ ալիքին ինչպե՞ս ենք դիմակայելու:

 

-Ես կարծում եմ, Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, համաշխարհային տնտեսության մասնիկը չէ: Մենք շատ ավտոնոմ, առանձին ենք զարգանում: Մասնավորապես չունենք կապիտալի շուկա, չունենք փոխառու ռեսուրսներ` ներգրավված աշխարհից, որոնք անհրաժեշտ կլինեն վերադարձնել, որի հետեւանքով ցնցում կառաջանա: Սակայն քանի որ մենք կախված են Ռուսաստանի տնտեսույթւոնից եւ կապված այնտեղի հայության հետ, վերոնշյալ բոլոր գործոնները ազդում են Հայաստանի շուկայի վրա: Սակայն սա չի նշանակում, թե մենք համաշխարհային տնտեսության մասնիկն ենք եւ այն անմիջապես կազդի մեզ վրա: Այսպես` պատասխան առաջին` մենք համաշխարհային ճգնաժամի հետ կապ չունենք, երկրորդ` ճգնաժամը պարտադիր կերպով կազդի մեզ վրա, քանի որ մեծ կախվածություն ունենք Ռուսաստանից:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica