close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բռնցքամարտիկները մրցաշրջանը սկսել են ծաղկաձորյան հավաքով

Սպորտ

11 Հունվարի 2018, 18:24
 Բռնցքամարտիկները մրցաշրջանը սկսել են ծաղկաձորյան  հավաքով

Այսօրվանից Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսում  Ծաղկաձորում, որը կտեւի մինչեւ հունվարի 23-ը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնեց, որ հավաքին մասնակցում է 22 բռնցքամարտիկ:

«Տարին դեռ նոր է սկսվել: Առաջին հավաքին, շեշտը ինչպես միշտ կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Ընդլայնված կազմով ենք աշխատում, յուրաքանչյուրը հնարավորություն ունի իրեն լավագույն կողմերով դրսեւորելու:

Ինչպես գիտեք, այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: Կուսումնասիրենք AIBA-ի օրացույցը եւ կորոշենք՝ որ մրցաշարերում հանդես գալ: Մեզ սպասում են նաեւ մինչեւ 18 եւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Դրա համար մեծ ուշադրություն կդարձնենք երիտասարդ բռնցքամարտիկներին, որպեսզի լավ պատրաստվեն պատասխանատու մրցաշարերին»,- ասել է Դավիթ Թորոսյանը:

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica