close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+17°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները միտված են լարվածության նվազեցմանը. Շավարշ Քոչարյան

Հասարակություն

11 Հունվարի 2018, 15:51
 Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները միտված են լարվածության նվազեցմանը. Շավարշ Քոչարյան

Այս փուլում բանակցային գործընթացում առաջընթաց չի երևում. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով հունվարի կեսերին նախատեսվող` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

«Այս փուլում խոսել առաջընթացի մասին անհնար է մի շատ պարզ պատճառով, որովհետև կողմերի միջև վստահության մթնոլորտն իսպառ բացակայում է: Անհրաժեշտ է, որ ներդրվեն այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ապագայում այդ մթնոլորտի ձևավորմանը: Խոսքը վերաբերում է զինադադարի ռեժիմի պահպանմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը: Այս տեսանկյունից հանդիպումներն առաջին հերթին միտված են լարվածության նվազեցմանը: Իհարկե, կորուստներ ունենք, կրակոցներ կան, բայց հանդիպումները նպաստում են, որ լարվածության մակարդակն իջնի»,- նշեց նա:

Քոչարյանը հայտնեց, որ Մամեդյարովի և Նալբանդյանի հավանական հանդիպման հստակ օրվա և տեղի մասին ԱԳՆ-ն այս պահին չի կարող տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, միայն, որ հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին:    

Հարցին` հնարավո՞ր է, որ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում,  նա պատասխանեց. «Այդպիսի բան այսօր դեռևս չի քննարկվում: Նմանատիպ հանդիպումները ԱԳ նախարարների հանդիպումներից են կախված»:

Երկրաշարժ` Ադրբեջանում
16 Հոկտեմբերի 2018, 10:44 Երկրաշարժ` Ադրբեջանում
Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
16 Հոկտեմբերի 2018, 10:30 Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica