close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2018
+30°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուբեն Թաթուլյանն ԱԳ նախարարի խորհրդական չի եղել. Շավարշ Քոչարյան

Հասարակություն

11 Հունվարի 2018, 15:25
 Ռուբեն Թաթուլյանն ԱԳ նախարարի խորհրդական չի եղել. Շավարշ Քոչարյան

Ռուբեն Թաթուլյանն ԱԳ նախարարի խորհրդական չի եղել և հայտնել է իր տեսակետը, որն ամենևին էլ ԱԳՆ-ի տեսակետը չէ. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նա նաև դրական դեր է կատարում, դա էլ պետք է հաշվի առնել, վերջիվերջո, Սոչիում մենք ունենք հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում նաև համայնքի հետ, նա շատ է  աջակցում: Սա եկեք ֆիքսենք»,- ասաց նա` կրկնելով, որ Թաթուլյանն այլևս խորհրդական չէ, իսկ երբ եղել է, արտահաստիքային է եղել:

Անդրադառնալով այն տեսակետին, որ ԱԳՆ-ն Թաթուլյանի՝ նախարարի արտահաստիքային խորհրդական լինելու փաստը սկսեց հերքել այն բանից հետո, երբ Թաթուլյանն ԱՄՆ-ի սև ցուցակում հայտնվեց, որպեսզի այդպիսով նրա անունը չկապվի ԱԳՆ-ի հետ, փոխնախարարը միայն շարունակեց պնդել, որ Թաթուլյանն արդեն իսկ խորհրդական չէ: 

Ճշտող հարցին, թե որքա՞ն ժամանակով է եղել խորհրդական և երբվանի՞ց է դադարել այդ կարգավիճակում լինելուց, Քոչարյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ երբ է հրամանը եղել»:

Ինչ վերաբերում է  Թաթուլյանի դիվանագիտական անձնագրին, ապա նա ասաց, որ դիվանագիտական անձնագիրը տրվում է օրենքով, և հետ վերցնելն էլ օրենքով կկարգավորվի:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով, բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցարզույցում հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է, այնուհետև ԱԳՆ-ն հերքել էր այդ տեղեկությունը:

Հարգելի ընթերցող...
25 Հունիսի 2018, 11:55 Հարգելի ընթերցող...
Խորովածի ծուխ` Օպերայում
23 Հունիսի 2018, 20:37 Խորովածի ծուխ` Օպերայում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica