close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանցագործությունը, որ կատարվում է, չի նշանակում` անպատժելիության հետևանքով է. Կոստանյան

Հասարակություն

11 Հունվարի 2018, 14:38
 Հանցագործությունը, որ կատարվում է, չի նշանակում` անպատժելիության հետևանքով է. Կոստանյան

Սարսափելի է ցանկացած մահվան փաստ, ցանկացած իրավիճակում անընդունելի է, և իրավախախտման դեմ պայքարն ու կանխարգելումն առաջնահերթ է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ ավտովթարին:

Նա դժվարացավ պատասխանել հարցին՝ արդյո՞ք սա անպատժելիության հետևանք չէ՝ պատճառաբանելով, որ գործի նյութերին ծանոթ չէ: «Ցանկացած հանցագործություն, երբ կատարվում է, սա դեռևս չի նշանակում, որ անպատժելիության հետևանք է: Ես հիմա հստակ չգիտեմ՝ արդյո՞ք նա եղել է առանց վարորդական իրավունքի, արդյո՞ք վարելու իրավունք ունի, պարզապես վկայականը մոտը չի եղել, արդյո՞ք ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ է տվել, թե՞ ոչ: Ես կդժվարանամ նման հետևություն անել, որովհետև ես դեռևս չունեմ փաստերը, չեմ տիրապետում գործի նյութերին»,- ասաց Կոստանյանը:

Դիտակմանը՝ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ ոստիկանությունը միշտ իր գործը կատարել է և կարող է փաստաթղթեր ներկայացնել, որ գործը հանձնել է Քննչական կոմիտեին, որից հետո նրանք ազատ են արձակվել, և հարցին՝ սա չի՞ խոսում 2 իրավապահ կառույցների տարաձայնության մասին, նաև` որ Քննչական կոմիտեն է անպատժելիության մթնոլորտ ստեղծել, Գևորգ Կոստանյանն արձագանքեց. «Ես փոխոստիկանապետի խոսքերը չեմ մեկնաբանում, թող ինքը մեկնաբանի իր խոսքերը: Ես ընդամենը հետևյալը կասեմ, որ թյուր կարծիք է իրավապահ համակարգում շրջանառվում, այսինքն` թե ես բռնեցի բերեցի, դու հիմնավորի, այդպես չի լինում: Օպերատիվ հետախուզական միջոցառումը, հանցագործության բացահայտման և կանխարգելման միջոցառումները ևս պետք է ունենան բավարար ապացույցներ: Ինչպես նաև, օրինակ, օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում անձին ձերբակալել, կալանավորվել կամ մեղադրանք են առաջադրե,լ և քննության ինչ-որ փուլում անձն ազատ է արձակվում, սա դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմնի կողմից ապօրինություն է եղել»:

Պատգամավորը շեշտեց, որ ոստիկանը, քննիչը, դատախազը, դատարանն ամբողջական շղթայի մասնիկներ են: Նրա խոսքով՝ եթե շղթայի մասնիկներից մեկը պատշաճ չի կատարում իր աշխատանքը, դա ազդում է ամբողջ շղթայի գործունեության վրա:

Կոստանյանը նշեց, որ օրենքի հավասարության սկզբունքը բացարձակ աքսիոմատիկ իրականություն է, սակայն չհերքեց, որ այս սկզբունքը խախտելու փորձեր եղել են: «Այն, որ եղել են չարաշահումներ, կոռուպցիոն բնույթի երևույթներ, առնվազն փաստում է այն, որ բազմաթիվ ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ ենթարկվել, ենթարկվում և ենթարկվելու են պատասխանատվության»,- ասաց նա:

Կոստանյանը չի կարծում, թե ոստիկանությունը բարձրաձայն ասում է՝ մենք բռնել տարել ենք, մենք մեղավոր չենք։ «Նման բան որևէ մեկը չի ասի: Այդ նույն տրամաբանությունից ելնելով՝ քննիչն էլ կարող է ասել՝ ես էլ իմ մեղադրական եզրակացությունը կազմել եմ, դատարանը թող դատի տա: Տենց չի լինում: Եվ չի նշանակում, որ եթե ոստիկանն ինչ-որ մեկին բռնեց, ուրեմն դա բացարձակ ճշմարտություն է: Եթե այդ լոգիկայով գնանք, ուրեմն դատարան էլ մեր երկրին պետք չէ, ոստիկանն ում բռնեց, ուրեմն մեղավոր է, պետք է մինչև վերջ դատենք»,- ասաց նա:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Հունվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Պելեն հոսպիտալացվել է
19 Հունվարի 2018, 16:40 Պելեն հոսպիտալացվել է

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica