close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հարցրեք այս կեղտոտ հային». ամերիկյան հայտնի շոուի եթերում հայերի հասցեին վիրավորանք են հնչեցրել

Աշխարհ

11 Հունվարի 2018, 14:01
 «Հարցրեք այս կեղտոտ հային». ամերիկյան հայտնի շոուի եթերում հայերի հասցեին վիրավորանք են հնչեցրել

Ամերիկայի հայ փաստաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ բողոքելով ամերիկյան հայտնի Daily Show հաղորդաշարի ընթացքում հայերի վերաբերյալ հնչած ձեւակերպման դեմ. հաղորդաշարի ընթացքում հայերին «կեղտոտ» են անվանել:

«Filthy Armenians» արտահայտության համար Ամերիկայի հայ փաստաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ բողոքելով այդ արտահայտության դեմ:

«Իսկական խայտառակություն է, որը խիստ զայրացրել է ԱՄՆ հայ համայնքին»,- նշվել է հայտարարության մեջ:

Վիրավորանքը հնչեցվել է այն պահին, երբ հաղորդավարն ընթերցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ թվիթերում արած վերջին հրապարակումներից մեկը, համաձայն որի` իր 2 կարևորագույն հատկանիշները միշտ եղել են մտավոր վիճակի կայունությունը և խելացի լինելը` ոչ պարզապես խելացի, այլ հանճար լինելը:

Թրամփի այս թվիթը հաղորդավարի կողմից ծիծաղելի է ընկալվել, որից հետո նա ասել է. «Սա իսկապես ծիծաղելի է: Նույն բանն է, ինչ ինչ-որ մեկը ասի. «Ես իսկապես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հայից»:

Հայ փաստաբանները դատապարտել են վիրավորանքը՝ ակնկալելով ներողություն:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica