close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հայտարարությունը

Հասարակություն

10 Հունվարի 2018, 22:58
 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հայտարարությունը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կրկին անգամ հիշեցնում է, որ այն քաղաքացիները, որոնք աշխատում են մեկից ավել գործատուների մոտ կարող են Հիմնադրամից ետ ստանալ նույն հաշվետու ժամանակաշրջանում (ամսում) 1000 դրամից ավել վճարված դրոշմանիշային վճարները` Երեւան, Վ. Սարգսյան 6, 0010 հասցեով փոստային եղանակով ներկայացնելով.

  1. Սահմանված ձևի լրացված դիմում (ներբեռնեք այստեղ)` ուղղված Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանին
  2. Դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  3. ՊԵԿ որևէ բաժանմունքից տրված տեղեկանք` ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽՈՐԴ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ (ԱՆՁԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՎԱԾ) ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ (ՁԵՎ 4)*

ՀՀ Կառավարության 02.02.2017թ. թիվ 86-Ն որոշման համաձայն ՊԵԿ-ից ստացված Ձև 4 տեղեկանքը ստանալու համար Դուք ՊԵԿ-ի տարածքային ստորաբաժանում պետք է ներկայացնեք Ձեր յուրաքանչյուր գործատուից ստացված տեղեկանք առ այն, որ դրոշմանիշային վճարները պահվել են հենց Ձեզանից:

Գործատուներից ստացված տեղեկանքները Հիմնադրամ ներկայացնելու կարիք չկա:

Դիմումն ու ՊԵԿ-ից ստացված Ձև 4 տեղեկանքը սահմանված կարգով ներկայացնելու դեպքում երկօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի ավել վճարված ու պահանջված դրոշմանիշային վճարը:

ՊԵԿ-ից ստացված Ձև 4 տեղեկանքը եթե ներկայացված չէ, ապա Ձեր դիմումը կմերժվի:

Հիշեցնում ենք նաև, որ ավել վճարված 1000-ական դրամները ետ ստանալու համար դիմումն ու ՊԵԿ-ի տեղեկանքը պետք է Հիմնադրամ ներկայացնել մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը:

Խնդրում ենք դիմումում նշել նաև հեռախոսահամար:

* Պաշտպանության նախարարությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Ոստիկանությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում աշխատանքային պայմանագրով աշխատող կամ համապատասխան պետական մարմիններից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ ստացող անձանց մասով վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը տրամադրում է այն համապատասխան պետական մարմինը որից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրով եկամուտ է ստանում տվյալ անձը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica