close
Եղանակը Երևանում
20 Օգոստոսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության օրակարգում է 2018թ գործունեության միջոցառումների ծրագիրը

Տնտեսական

10 Հունվարի 2018, 20:57
 Կառավարության օրակարգում է 2018թ գործունեության միջոցառումների ծրագիրը

 Կառավարության վաղվա նիստի օրակարագում ներառված է կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին հարցը: Ծրագրում են հետևյալ հարցերը. «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 Ծրագրով կսահմանվեն այլընտրանքային էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկը, պատասխանատուները և ժամկետները: 200 մլն դրամը գերազանցող մրցակցային գնումներ կազմակերպած ՊՈԱԿ-ները կտեղափոխվեն  էլեկտրոնային գնումների համակարգ: Կխթանվեն տեղական ընկերությունների կողմից բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկումը:

Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիտորինգի համակարգի ներդրման ծրագրի ընդունման  արդյունքում կունենանք ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված ցանց, որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա մոնիթորինգ` ժամանակին հայտնաբերելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող ռադիոհեռարձակումներ, որն էլ կապահովի պետության անվտանգության համակարգերի, տնտսվարող սուբյեկտների ռադիոէլեկտրոնային միջոցների անխափան աշխատանքը: Կսահմանվի ՏՀՏ ոլորտի զարգացման ռազմավարությունը և այն իրագործելու համար անհրաժեշտ գործողությունները, պատասխանատու գերատեսչությունները և կատարման ժամկետները: Նախատեսվում է հանրապետության բոլոր բնակավայրերից կանոնավոր ուղևորափոխադրումների ապահովում, անվտանգ երթևեկության ապահովում, ավտոմոբիլային ճանապարհների ապօրինի տեղադրվող օբյեկտների բացառում, մասնավոր ներդրումների ներգրավում, ճանապարհների որակի բարձրացում, ճանապարհների այլընտրանքի առկայություն:

Ըստ ծրագրի, գյուղատնտեսական հո­ղերի արդյունավետ օգտագործ­ման ար­դյուն­քում կավելա­նան, գյու­ղատնտեսական մթերք­ների արտադ­րու­թյան ծա­վալները, կբարձ­րա­նան հողօգ­տա­գործող­նե­րի եկա­մուտ­ները : Կբարձրանա զբոսաշրջային ծառայութ­յուն­ների որակը:

 

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica