close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2018
-2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2018
USD1480.81
GBP1673.86
EUR1596.64
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետությունը, դիզվառելիք կամ բենզին ներմուծելով, կարող է կարգավորել շուկան. տնտեսագետ

Տնտեսական

10 Հունվարի 2018, 14:59
 Պետությունը, դիզվառելիք կամ բենզին ներմուծելով, կարող է կարգավորել շուկան. տնտեսագետ

Դիզվառելիքի, բենզինի և սեղմված գազի շուկայում իրականացվում է միասնական, ոչ մրցակցային գնային քաղաքականություն. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Այս ընթացքում որոշ տնտեսվարողներ կարող էին էժանացնել վառելիքը, գերշահույթ չստանալ, փոխարենը վնասը վերականգնել պահանջարկի հաշվին, սակայն դա տեղի չունեցավ, և բոլորը գները համատարած  բարձրացրեցին և նույն բիզնես քաղաքականությունը վարեցին»,- նշեց նա:

Պարսյանի խոսքով՝ 2017-ին 9 տոկոսով ավելի բենզին և դիզվառելիք է ներմուծվել Հայաստան, քան 2016-ին: Դիզելային վառելիքը, եթե նախորդ տարեսկզբին 390 դրամ էր, ապա այսօր այն արժե 430 դրամ, իսկ ռեգուլյար տեսակի բենզինն այսօր հնարավոր է ձեռք բերել 440 դրամով: Սեղմված գազի գինն էլ բարձրացել է 20 դրամով: 

Տնտեսագետի խոսքով՝ հարկային նոր օրենսգրքի հետևանքով առաջացած թանկացման ամբողջ բեռը խոշոր տնտեսվարողները թողել են սպառողների վրա: «Գնաճն անխուսափելի է, սակայն այն պետք է լինի կարգավորվող»,- ասաց նա և հավելեց. «Երբ տվյալ երկրի տարածքում ներկայացված են տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, հատկապես` միջազգային կորպորացիաների ներկայացուցիչներ, այդ շուկայում մրցակցությունն ավելի բարձր մակարդակում է, և մեկ կամ երկու տնտեսվարողի գործողություն չի կարող ազդել շուկայի վրա»:

Պարսյանի խոսքով՝ մեր տնտեսության մեջ պետք է գործարար մշակույթի փոփոխություն իրականացվի, որը պետք է ուղեկցվի միջազգային կազմակերպությունների, կորպորացիաների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Ըստ նրա՝ գնագոյացման շուկան կարգավորելու համար պետությունը պետք է վերահսկի կամ կարգավորի մեծածախ շուկան, օրինակ` մեծածախ վաճառքն իրականացվի էլեկտրոնային աճուրդներով և այլն: Տնտեսագետը հնարավոր է համարում նաև պետության կողմից դիզվառելիքի և բենզինային վառելիքի ներմուծումը, որն, ըստ նրա, էական ազդեցություն կունենա շուկայում գնագոյացման վրա:

Խոսելով բենզինի, դիզվառելիքի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Flesh» և «CPS» ընկերությունների վարած քաղաքականության մասին` Պարսյանը հիշեցրեց, որ դեռևս 2012-ին «CPS» ընկերությունը տուգանվել էր 100 մլն դրամի չափով այն բանի համար, որ իրականացրել էր մանրածախ վաճառք՝ վնասելով մասնավոր բենզալցակայաններին: «Մինչև 2010 թվականը Հայաստանում կային բազմաթիվ մասնավոր փոքր բենզալցակայաններ, սակայն խոշոր տնտեսվարողների վարած քաղաքականության հետևանքով դրանք վերացան: Արդյունքում` խոշոր ընկերությունը պատժվելուց հետո շարունակեց իր գործունեությունը, մինչդեռ տուժած բենզալցակայանները որևէ փոխհատուցում չստացան»,- ասաց նա:

Սուրեն Պարսյանը միաժամանակ անդրադարձավ բենզինի, դիզվառելիքի և սեղմված բնական գազի գնաճի վերաբերյալ ՏՄՊՊՀ-ի տարածած պարզաբանմանը: Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի: Մասնավորապես` կան հիմնավորումներ, որոնք նոր հարցերի տեղիք են տալիս: Օրինակ` ՏՄՊՊՀ-ի այն պարզաբանումը, թե ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաև դիզելային վառելիքի մաքսային արժեքից և իրացման գներից, ճիշտ չէ, քանի որ հունվարի 1-ից հետո ակցիզային հարկի դրույքաչափը կախված չէ մաքսային արժեքից:

Նշենք, որ երեկ ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով:

ՏՄՊՊՀ մոնիտորինգի համաձայն` ընթացիկ տարվա հունվարի 1-ից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը` 60, իսկ բնական սեղմված գազի 1 խմ-ը` 20 դրամով:

Հայտնաբերվել է դի
19 Փետրվարի 2018, 17:52 Հայտնաբերվել է դի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica