close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+17°
+32°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվությունը կդառնա առավել բաց և հասանելի

Տնտեսական

9 Հունվարի 2018, 21:20
 Հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվությունը կդառնա  առավել բաց և հասանելի

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ներառված է  «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը:

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանվում են ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթները։  Ընդ որում, նույն հոդվածով որպես հիմնադրույթ է հռչակված ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Սակայն, պարզ չէ, թե կոնկրետ որ տեղեկատվությունն է ենթակա հրապարակման, ինչ սկզբունքով է իրականացվում նշված հրապարակումը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեպետև ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում որոշակի առումով առկա է տվյալների հրապարակայնություն, սակայն դրանց իրավական հիմքերը հասկանալի չեն, ինչպես նաև առկա չէ համապատասխան տեղեկատվության հրապարակման համակարգվածություն կամ սկզբունքայնություն: Բացի այդ, չի հրապարակվում տրամադրված պաշարների քանակի, արդյունահանման ծավալների վերաբերյալ տեղեկատվությունըՆ

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ նաև՝ ԱՃԹՆ) ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին 2017 թվականի դրությամբ անդամակցում են 51 երկրներ: 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթաց: 2016 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ՝ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտը և 2017 թվականի մարտի 9-ի դրությամբ հանդիսանում է ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր:

Անհրաժեշտություն է առաջացել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված մի շարք դրույթներ համապատասխանեցնել ԱՃԹՆ-ի ստանդարտներին:

Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանցեում ԱՃԹՆ-ի ստանդարտին Հայաստանի Հանրապետությանում ԱՃԹՆ-ի ստանդարտի սահուն իրականացման նպատակով: Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունների և համապատասխան լիազոր մարմինների կողմից կտրվեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի և այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ: Դրանք հետագայում կհամադրվեն կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որն այդ վերլուծության արդյունքում հանրային զեկույց: Սա թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվությունը հանրության համար դարձնել առավել բաց և հասանելի, ինչն էլ կնպաստի ոլորտի շարունակական բարելավմանը: Այս նախագծերով սահմանված փոփոխությունների իրականացումը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ներդնել թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ, որի արդյունքում միայն, 2019 թվականին անցնելով միջազգային վավերացման գործընթաց, կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխանող երկիր:

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica