close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քովի, Ռեմարկ, Էքզյուպերի. նոր տարին՝ նոր գրքերով

Մշակույթ

9 Հունվարի 2018, 11:13
 Քովի, Ռեմարկ, Էքզյուպերի. նոր տարին՝ նոր գրքերով

Հայ ընթերցողները 2018-ի ընթացքում հնարավորություն կստանան մայրենիով ընթերցելու յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի հանրության դատին կհանձնվեն դասական և ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները: Մասնավորապես` հայերեն թարգմանությամբ կներկայացվի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի  «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:

Այս տարվանից հայ ընթերցողներին հասանելի կլինեն ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն», «Միջնաբերդ» ստեղծագործությունները: Հայերեն հնարավոր կլինի կարդալ նաև հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար», «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Ապրելու և մեռնելու ժամանակը», «Գիշեր Լիսաբոնում» ստեղծագործությունները:

Հայերեն թարգմանությամբ արդեն իսկ հասանելի է Քեն Բլանչարդի և Սպենսեր Ջոնսոնի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Հեղինակներն իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել: Այս գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Օրեր առաջ լույս է տեսել նաև Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը»:

Տարվա ընթացքում լույս կտեսնի նաև անգլիացի վիպասան Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» դասական գործը:

Մանուկներին ևս սպասվում են անակնկալներ: Շուտով նրանց դատին կհանձնվի «Հայ ժողովրդական հեքիաթներ» բացառիկ եռահատորյակը: Հայ ժողովրդական հեքիաթներն իրենց մեջ խտացնում են մեր ժողովրդի՝ հազարամյակների ընթացքում կուտակած ու հղկած իմաստնությունը, կենսափիլիսոփայությունը, հումորը, տիեզերքի մասին հնագույն պատկերացումները. պատմական, ազգագրական արժեքավոր նյութ, որը կարող է ընթերցողի համար յուրօրինակ բացահայտումների առիթ դառնալ:

Այնպես որ` տարին գրքառատ է լինելու, և հայ ընթերցողները հետաքրքիր գրքերի պակաս չեն ունենա: Հրատարակչությունն ընթերցողներին մատուցելու է նաև այլ անակնկալներ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica