close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2018
+21°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2018
USD1482.67
GBP1650.40
EUR1570.76
RUB17.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչքան հայերիս մոտ է խելքը շատ, այդքան ես էլ ունեմ. Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան օրն է

Մշակույթ

8 Հունվարի 2018, 17:29
 Ինչքան հայերիս մոտ է խելքը շատ, այդքան ես էլ ունեմ. Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան օրն է

Այսօր բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան օրն է: Նա այսօր բոլորում է իր 73-րդ տարին:

Yerkir.am-ի հետ զրույցում Ծատուրյանը նշեց, որ ինքն իրեն միայն առողջություն ու խելք է ցանկանում: Մեր դիտարկմանը, թե առողջությունը՝ լավ, բայց` խելք, այն էլ` իր տարիքում, Ծատուրյանը վաղուց է դիզել իր պաշարը, նա պատասխանեց. «Դե, հա, հայավարի խելք ունեմ, այսինքն՝ ինչքան հայերիս մոտ է խելքը շատ, այդքան ես էլ ունեմ, բայց դրանից մի քիչ էլ ավելին եմ ուզում»:

Նշենք, որ 2017-ի տարեվերջին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 3 ներկայացումով հյուրընկալվեց Երևանում` Ծատուրյանի 70-ամյակն էին նշում, թեև արդարության համար նշենք, որ 2 տարի անցել էր նրա 70-ամյակից:

Ծատուրյանի խոսքով՝ ինքը հոբելյանները, պաշտոնական արարողությունները չի սիրում: «Դրանց սովորաբար բերում են այն նվերները, որոնք իրենք են ստացել ու չեն հավանել»,- կատակեց նա:

Ծատուրյանը 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար:

Նախորդ տարի էլ Ծատուրյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվեց՝ մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի համար:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica