close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+19°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.65
GBP1646.46
EUR1566.10
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանում իշխանությունը կմնա Ալիևների ձեռքում. Միհրան Հակոբյան

Քաղաքական

7 Հունվարի 2018, 12:29
 Ադրբեջանում իշխանությունը կմնա Ալիևների ձեռքում. Միհրան Հակոբյան

Այս տարվա ապրիլից Հայաստանը կդառնա խորհրդարանական երկիր: Ադրբեջանում էլ սպասվում են նախագահական ընտրություններ: Այս իրադարձություններից ելնելով` ի՞նչ իրավիճակ կտիրի առաջնագծում: Yerkir.am-ը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի հետ:

Նրա կարծիքով` 90 % հավանականությամբ կարելի է կանխատեսել, որ  իշխանությունն Ադրբեջանում մնալու է Ալիևների ընտանիքի ձեռքում: «Ակնհայտ է, որ այս պահին նրանք տեսանելի մրցակիցներ չունեն և այս պահի դրությամբ անհանգստանալու լուրջ պատճառներ էլ չունեն: Այդուհանդերձ, դժվար է կանխատեսել, թե ինչ կորոշի Իլհամ Ալիևը`անձամբ կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ պաշտոնավարումն առժամանակ կփոխանցի կնոջը»,- ասաց պատգամավորը: 

Ըստ նրա` հնարավոր է 5 տարի ժամկետով կինը լինի նախագահ, հետո` կրկին Իլհամ Ալիևը ղեկավարի, մինչև նրանց որդին կհասունանա, և հնարավորություն կունենան իշխանությունը փոխանցելու որդուն:

Ըստ Հակոբյանի` այս տարի սահմանին լարվածությունը կթուլանա, քանի որ  Ադրբեջանի «գլուխը խառն է լինելու»: «Նրանք իշխանության տրանսֆորմացիայի, ընտրություններին պատրաստվելու խնդիր ունեն, և այդ պարագայում, մանավանդ, որ առանձնապես մրցակիցներ էլ չունեն, կնախընտրեն այդ ամենն անել ավելի հանգիստ պայմաններում` առանց սահմանային լարումների:  Իմ կանխատեսումն այն է, որ այս տարի նրանք լուրջ լարումներ սահմանին չեն ստեղծի»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Նա նշեց, որ հիմա մենք ավելի շատ պետք է խոսենք այն մասին, որ Արցախը չի կարող լինել մի պետության կազմում, որը բռնապետություն է: «Ինչի՞ է ձգտում Ադրբեջանը, ասում է`  պետք է Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում: Մենք անընդհատ միջազգային հանրությանը պետք է ի ցույց դնենք այդ լրջագույն փաստարկը, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել այն պարզ պատճառով, որ այնտեղ բռնապետություն է, այնտեղ ընտանեկան պետություն է: Այնտեղ իշխանության են լինելու Ալիևները, սկզբում հայր Ալիևն է եղել, հիմա որդի Ալիևն է, հետո կլինի Հեյդար կրտսեր Ալիևը, և սա փաստարկ է, որ միջազգային հանրությանը պետք է անընդհատ ներկայացնել»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է բարձր մակարդակով հանդիպումներին, Հակոբյանն ասաց. «Այս ամիս հանդիպում է  սպասվում ԱԳ նախարարների մակարդակով: Դրանից հետո` մինչև իշխանության տրանսֆորմացիայի գործընթացը, կարծում եմ, որ որոշակի դադար կվերցնեն»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica