close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չեմ կարծում` փողոց դուրս գալու անհրաժեշտությունը կլինի. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Քաղաքական

6 Հունվարի 2018, 15:38
 Չեմ կարծում` փողոց դուրս գալու անհրաժեշտությունը կլինի. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Ազգային ժողովի ազատագրումը կառավարությունից դեռ կայացած չէ. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Խորհրդարանական համակարգին անցումը  միտված էր նրան, որ կառավարությունը չլինի ԱԺ-ին թելադրող, այլ հակառակը` կառավարությունը պետք է հետևի Ազգային ժողովին: Ցավոք, Ազգային ժողովի ազատագրումը կառավարությունից դեռ կայացած, իրացված նպատակ չէ, և դրա վառ ապացույցն այն է, որ կառավարությունն իր համար նախընտրելի նախագծերը ընտրովիության սկզբունքով արագ-արագ  բերում է Ազգային ժողով` անցկացնելու, և որևէ հիմնավորում չկա` ինչո՞ւ այս օրենքը պետք է ընդունվի այս պահին: Եղել են նախագծեր, որոնք իսկապես հապշտապ անցկացվել են,  գուցե Եվրոպային ինչ-որ բան ցույց տալու համար»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով` պետք է հասնել նրան, որ Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական պետությունն իսկապես կայանա: «Ես համարում եմ, որ Ազգային ժողովը դիտվում է  որպես կառավարության տպագրատուն` ինչ ուղարկվի, ԱԺ-ն պետք է դակի, բայց այդպես չպետք է լինի, մենք պետք է հասնենք նրան, որ Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական պետությունն իսկապես կարողանանք կայացնել: Եթե ստացվի, շատ հարցեր կկարողանանք լուծել, սակայն  առ այսօր դա մնում է չիրականացված»,- ասաց Պետրոսյանը։

Միևնույն ժամանակ պատգամավորը չի կարծում, թե որ պահին Սահմանադրությունը լիարժեք մտնի ուժի մեջ, մեր երկրում ամեն ինչ կփոխվի: «Սահմանադրությունն ամբողջապես ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ պետք է փոխվի մարդկանց մտածողությունը, շատ բան ունենք փոխելու: Եթե մարդը դեռ չի հասկանում, որ ընտրության գնալիս պետք է ղեկավարվի քաղաքական չափանիշներով, այլ ոչ թե ազգական, բարեկամ, խնամի կապերով, ի՞նչ համակարգի մասին է  խոսքը, մարդու մտածողությունը պետք է փոխվի: Ինչքան ուզում է բյուրեղյա օրենքներ ունենանք, եթե մենք այդ մտածողությունը չկարողանանք փոխել, այդ օրենքները մնալու են որպես դակված բարի ցանկություններ և չեն ծառայելու նպատակին»,- շեշտեց նա:

Անդրադառնալով այս տարվա ամենակարեւոր քաղաքական իրադարձությանը` վարչապետի ընտրությանը, Պետրոսյանն ասաց, որ «Ծառուկյան» դաշինքի համար նախընտրելի թեկնածու չկա: «Մեզ համար այդ թեման որևէ հետաքրքրություն չի առաջացնում, որևէ քայլ չենք անում: Մենք առայժմ, կրկնում եմ` առայժմ թեկնածու չունենք, և, անկեղծ ասած, մեզ չի էլ հետաքրքրում, թե իշխանությունն ում թեկնածությունը  կառաջադրի: Քաղաքական մեծամասնությունը, համենայն դեպս, դե յուրե այսօր նրանք են, նրանք են ներկայացնելու իրենց անունից: Իսկ թե ում կառաջադրեն, ինձ դա բացարձակապես չհետաքրքող թեմա է»,- ասաց նա:

Պատգամավորը նաև նշեց, որ ցանկանում են ունենալ այնպիսի վարչապետ և այնպիսի նախագահ, որոնց շուրջը ժողովուրդը կհամախմբվի, կհամախմբվեն  բոլոր պետական մարմինները, պաշտոնյաները, քաղաքացիական շարժումները, որ երկիրն այս վիճակից դուրս բերվի: Պետրոսյանն ընդգծեց, որ, երբ ասում է`  իրեն չի հետաքրքրում վարչապետի թեման, նկատի չունի, որ վարչապետի ինստիտուտը չի հետաքրքրում, այլ կոնկրետ անձը: «Մենք անձերի համար չենք պայքարում, մենք պայքարում ենք այս վիճակից դուրս գալու համար: Բնականաբար, կկանգնենք այն անձի կողքին, որի ծրագրերը կլինեն հավակնոտ, և որոնցում տեղ կգտնի  «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրը: Մենք կսատարենք նրան, բայց այս պահին որևէ նախընտրելի թեկնածու չունենք»,- հավելեց նա:

Պետրոսյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք կա վարչապետի` իր համար նախընտրելի թեկնածու:  «Շատ մարդիկ կան մեր երկրում, որ գիտեն համակարգը, հասկանում են տնտեսությունից, բայց եթե ես հիմա որևէ անուն տամ, կդառնա շահարկման թեմա: Դրա համար ձեռնպահ եմ մնում անուններ տալուց, բայց կարծում եմ, որ մեր երկրում շատ մարդիկ կան, որոնց եթե իսկապես վստահեն և թողնեն ազատ աշխատել, անպայման արդյունքի կհասնենք: Մենք փոքր երկիր ենք, այս վիճակից դուրս գալը շատ հեշտ է, միայն պետական, քաղաքական կամք է պետք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք դուրս կգան փողոցային պայքարի ապրիլից հետո, Պետրոսյանը պատասխանեց, որ դա իր որոշելիքը չէ, բայց նաև չի կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի:  «Նման բան մեր օրակարգում չկա: Փողոցային պայքարի դուրս գալն իմ որոշելիքը չէ,  բայց չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի: Դա որոշվում է կուսակցության ղեկավարի կողմից` կուսակցականների հետ ընդհանուր: Հիմա մենք նման օրակարգային հարց չունենք և հուսով ենք` մեր երկրում ամեն ինչ կընթանա խաղաղ պայմաններում, փոխզիջումային մթնոլորտում, և տա Աստված, որ փողոցային պայքարի չհասնենք, որովհետև միշտ էլ փողոցային պայքարը, ունենալով իր դրական պտուղները, հաճախ թողնում է  նաև ցավալի հետքեր»,- ասաց պատգամավորը:

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica