Որտեղի՞ց է կիվին
Խճանկար

Ամանորի սեղանի անբաժանելի մասը կազմող կիվին արմատներով Չինաստանից է և այն երբեմն անվանում են չինական կոկռոշենի:
Կիվին Ակտինիդիա տեսակի բույսերի մշակովի տեսակի մրգի անվանում է:
Վայրի ակտինիդիայի` 30 գրամ կշռող միրգն առաջին անգամ բերվել է Նոր Զելանդիա 20-րդ դարի սկզբին: Ժամանակակից անվանումը կիվին ստացել է նորզելանդացի սելեկցիոներ Ա. Էլիսոնի շնորհիվ: Նա նմանեցրել է կիվին նույնանուն թռչունների հետ, որոնք Նոր Զելանդիայի ազգային հպարտությունն են:
Ներկայումս կիվին աճեցնում են մերձարևադարձային կլիմա ունեցող երկրներում` Իտալիայում, Չիլիում, Հունաստանում: