close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+15°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայփոստ»-ի ավտոմեքենայից գողացել են թոշակների համար նախատեսված գումարը

Իրավունք

5 Հունվարի 2018, 16:20
 «Հայփոստ»-ի ավտոմեքենայից գողացել են թոշակների համար նախատեսված գումարը

Հունվարի 4-ին՝ ժամը 11.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շահումյան գյուղում «Հայփոստ»-ի ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի համար նախատեսված թոշակների գումարի պարկերը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 11.10-ի սահմաններում, Շահումյան գյուղի «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղի շենքի դիմաց օգտվելով «Հայփոստ»-ի՝ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդի բացակայությունից և ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից` սրահից գողացել են կենսաթոշակների գումարի 17 պարկերից 6-ը, որոնց մեջ եղել է մոտ 12.620.000 դրամ գումար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Արարատի մարզային վարչության և բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1987 թ. ծնված Գարիկ Հակոբյանը: Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք:

Գողացված գումարից հայտնաբերվել է 5.128.800 դրամը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Հակոբյանը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica