close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու են թուրքերը Նոր տարվա գիշերը հենց կարմիր ներքնազգեստ կրում

Հասարակություն

3 Հունվարի 2018, 20:30
 Ինչու են թուրքերը Նոր տարվա գիշերը հենց կարմիր ներքնազգեստ կրում

Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, այնպես էլ թուրքերը ունեն Նոր տարին դիմավորելու տարօրինակ սովորույթներ: Դրանցից ամենատարօրինակը, թերևս, տարեմուտի գիշերը կարմիր ներքնազգեստ կրելն է: Նոր տարուց դեռ օրեր առաջ բացօթյա շուկաներում ներքնազգեստ վաճառողները, հիմնականում՝ տղամարդիկ, գովազդում են կանացի կարմիր ներքնազգեստներ: «Եկ, ժողովո’ւրդ, եկ, կարմիր ներքնազգեստ գնի’ր, և թող Նոր տարին քեզ համար հաջող լինի»,- կանչում են տղամարդիկ և հասնում իրենց «մուրազին»՝ կարճ ժամանակում վաճառելով մեծ քանակությամբ կարմիր ներքնազգեստ:

Թուրքերի շրջանում ավանդույթ կա` դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա շեմին, անմիջապես փոխում են իրենց ներքնազգեստները՝ անկախ այն բանից` տվյալ պահին իրենց տանն են, թե` ինչ-որ մեկի տանը` հյուր: Չէ՞ որ հաջող նոր տարի ունենալու համար կարելի է կարմիր ներքնազգեստը պայուսակում ման տալ և, ժամացույցի սլաքը 12:00-ի վրա դեռ կանգ չառած, անմիջապես կրել այն:

Իսկ որտեղի՞ց է առաջացել այս սովորույթը: 1956 թվականին սնանկացած ամերիկացի գործարար Հենրի Ջորջը, ով հիմնականում զբաղվում էր կանացի կարմիր ներքնազգեստի վաճառքով, նկատում է, որ իր հաճախորդները նախընտրում են միայն սև և սպիտակ ներքնազգեստները: Անմիջապես ժողով է հրավիրում իր աշխատակիցների հետ և հետաքրքիր ռազմավարություն մշակում` դրանց վաճառքի հետ կապված:

Նոր տարուց մեկ շաբաթ առաջ նա իր շրջապատի բոլոր կանանց նվիրում է չվաճառված կարմիր ներքնազգեստները՝ հավաստիացնելով՝ «դրանք երջանկություն կբերեն սիրո մեջ և առօրյա կյանքում»: Այդ պնդումը կարճ ժամանակում տարածվում է, հատկապես` թուրքերի շրջանում, և մարդիկ, հավատալով դրան, Նոր տարվա նախաշեմին սկսում են նախապատվություն տալ կարմիր ներքնազգեստին:

Այս ավանդույթին հետևողների կեսն իսկապես հավատում է դրա «խորհրդին», իսկ ոմանք էլ պարզապես իրենց հույսը մասամբ կապում են դրա հետ: Թուրքերն ասում են. «Նույնիսկ եթե, կարմիր ներքնազգեստ կրելով, մեր կյանքում ինչ-որ փոփոխություն չլինի, սակայն լավ է Նոր տարին նոր հույսերով և նոր երազանքներով դիմավորել»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica