close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.80
GBP1637.73
EUR1562.73
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտասահմանյան համարանիշերով քանի՞ մեքենայի վարորդ է տուգանվել 2017-ին

Հասարակություն

3 Հունվարի 2018, 17:24
 Արտասահմանյան համարանիշերով քանի՞ մեքենայի վարորդ է տուգանվել 2017-ին

2017 թվականի 11 ամիսների ընթացքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից օտարերկրյա հաշվառման համարանիշերով ավտոմոբիլների վարորդների նկատմամբ կայացվել է 9648 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։ Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Նշենք, որ նախորդ տարի կազմվել էր 8316 որոշում:

Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ, համաձայն «Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 7.1 հոդվածի 3-րդ մասի, եթե իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, եթե մինչ այդ նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով վարչական ակտը չի հանձնվե»լ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica