close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2018
-1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եղեգնաձորում ծեծել են «Հայանտառ»-ի աշխատակցի

Իրավունք

2 Հունվարի 2018, 17:37
 Եղեգնաձորում ծեծել են «Հայանտառ»-ի աշխատակցի

Երեկ՝ ժամը 08։30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Հայկ Գալստյանը ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել է, որ նույն օրը Եղեգնաձորի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող «Դավիթ Մարտիրոսյան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրում 2` իրեն անծանոթ քաղաքացիներ առանց պատճառաբանության, անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ինքը ծեծի է ենթարկվել. հայտնում է shamshyan.com-ը:

«Հ. Գալստյանը տեղեկացրել է նաև, որ ծեծողներից մեկը, ում անունը հետո ինքը ճշտել է՝ Ֆրունզե, Mercedes մակնիշի 888 81 համարանիշիով (տառերը չի կարողացել հիշել) ավտոմեքենայի սրահից դանակը վերցրել և հարվածել է իր աջ ձեռքին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ նշված անձինք կոտրել են նշված հյուրանոցային համալիրի թիվ 2 սենյակի դուռը, մտել ներս, այնտեղից գողացել «ՄՌ-153» տիպի որորդական ողորկափող հրացանը։

Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողները պարզել են, որ Հ. Գալստյանին ծեծի ենթարկողներն են Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանը և 40-ամյա Վահե Բադալյանը»,- կարդում ենք կայքում կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Շամշյանի տեղեկություններով` Հ. Գալստյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից է:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica