close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+19°
+21°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքմենստանում արգելվել է սև մեքենաների շահագործումը

Աշխարհ

2 Հունվարի 2018, 16:52
 Թուրքմենստանում արգելվել է սև մեքենաների շահագործումը

2018-ի հունվարից Թուրքմենստանում արգելվում է սև մեքենաների շահագործումը. ըստ Sputnik-ի` տեղեկացնում է  Хроника Туркменистана պարբերականը:

Երկրի իշխանություններն արգելել էին սև մեքենաների ներմուծումը 2015-ին, և արդեն դրանք տարհանում են փողոցներից ու տանում ճանապարհային ոստիկանության տուգանային կայաններ:

Նոր պահանջների ուժի մեջ մտնելը հանգեցրել է այն բանին, որ մեքենաների գույնը փոխելու ծառայությունը ավտոսպասարկման կետերում թանկացել է 2 անգամ:

Զավեշտն այն է, որ իշխանությունները չեն կարողանում բացատրել, թե ինչու են նման որոշում կայացրել: Մարդկանց հարցերին ու վրդովմունքին պատասխանում են միայն, որ հարկավոր է գնել սպիտակ մեքենաներ, քանի որ «սպիտակ գույնը հաջողություն է բերում»:

Ի դեպ, սպիտակը երկրի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովի սիրած գույնն է, և նա սնոտիապաշտ է:

Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
17 Հոկտեմբերի 2018, 12:23 Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica