close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին Իրանում իրավիճակն ապակայունացնելու մեջ

Տարածաշրջան

2 Հունվարի 2018, 14:36
 Սիրիայի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին Իրանում իրավիճակն ապակայունացնելու մեջ

Սիրիայի ղեկավարությունը վճռականորեն դատապարտում է Վաշինգտոնի դիրքորոշումը` կապված Իրանում բողոքի ակցիաների հետ, և համարում է, որ դա ուղղված է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանը. հայտնում է РИА Новости-ն` Սիրիայի ԱԳՆ-ի հաղորդագրությանը հղումով:

Ավելի վաղ` երկուշաբթի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանում փոփոխությունների ժամանակն է:

Սիրիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ «Սիրիան լիովին աջակցում է Իրանին և կոչ անում հարգել Իրանի  ինքնիշխանությունը ու չմիջամտել նրա ներքին գործերին»:

«Սիրիան համոզված է, որ Իրանը` կառավարությունը, ղեկավարությունը և ժողովուրդը, կկարողանա հաղթահարել տեղի ունեցող իրադարձությունները»,- ասվում է փաստաթղթում:

7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica