close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2018
-2°
+2°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2018
USD1483.01
GBP1664.86
EUR1590.82
RUB18.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարկային կազմակերպության վանաձորյան մասնաճյուղից գողացել են 20 կգ ոսկյա իրեր և խոշոր գումար

Իրավունք

2 Հունվարի 2018, 12:31
 Վարկային կազմակերպության վանաձորյան մասնաճյուղից գողացել են 20 կգ ոսկյա իրեր և խոշոր գումար

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Վանաձոր քաղաքում առանձնապես խոշոր չափի ոսկյա իրերի գողության փաստով. հայտնում է shamshyan.com-ը։

«Երեկ՝ հունվարի 1-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանն ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրն անհայտ անձը պատուհանը բացելու միջոցով ներս է մտել նշված կազմակերպություն և հարմարեցված բանալիով բացել դրամապահոցի դուռը և այնտեղից գողացել մոտ 20 կգ ոսկյա իրեր, 7200 ԱՄՆ դոլար և 8 մլն 300 հազար դրամ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված կազմակերպությունը գտնվում է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 59/1 հասցեում, իսկ ահազանգող Հ. Մարտիրոսյանը «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչն է»,- կարդում ենք կայքում։

Մանրամասն` սկզբնաղբյուրում։

 

Եղանակն՝ առաջիկա օրերին
16 Հունվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica