close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Հասարակություն

2 Հունվարի 2018, 10:08
 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց:  

Հունվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 

Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում և Սարավան - «Զանգեր» ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով, Գորիս քաղաքում մառախուղ է:    

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար: Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն` դեկտեմբերի 31-ին Լարսի սահմանային անցակետը հատել է 90 բեռնատար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 84 տրանսպորտային միջոց:

Ի՞նչ ընդդիմություն
12 Դեկտեմբերի 2018, 12:55 Ի՞նչ ընդդիմություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica