close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+26°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահ չկա, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում. այսօր Նժդեհի ծննդյան օրն է

Հասարակություն

1 Հունվարի 2018, 15:04
 Մահ չկա, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում. այսօր Նժդեհի ծննդյան օրն է

1886 թվականի այս օրը` հունվարի 1-ին, ծնվել է հայ պետական, ռազմական գործիչ, դաշնակցական, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհը՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը: 

* * *

Չի կարելի օգնել այն ընկածինեթե նրան պակասում է ինքնությամբ ոտքի կանգնելու կամքը:

* * *

Մահ չկա, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:

* * *

Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ. ահա իմ դավանած հայրենասիրությունը:

* * *

Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:

* * *

Իղիր հպարտ, գոյությունդ քարշ տալու համար մի սողա, մի ստորանա, և մի ստիր: Ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելուց:

* * *

Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

* * *

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնո՞ւմ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

* * *

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

* * *

Քաջերի հարությունն է մահը:

* * *

Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում որպես գերագույն նպատակ, իսկ անձդ` որպես միջոց:

* * *

Բավական չէ իր Ազգի զավակը լինել,պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:

* * *

Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը:

 

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica