close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2018
+32°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չափը չանցնել. ալկոհոլային թունավորումը ոչ թե խմիչքի որակի, այլ քանակի պատճառով է

Հասարակություն

1 Հունվարի 2018, 14:40
 Չափը չանցնել. ալկոհոլային թունավորումը ոչ թե խմիչքի որակի, այլ քանակի պատճառով է

Ամանորի օրերին երբեմն հնարավոր չի լինում խուսափել ինչպես սննդային, այնպես էլ ալկոհոլային թունավորումներից:

Ուշագրավ է, որ մասնավորապես ալկոհոլային խմիչքներից թունավորվածները մեղքը բարդում են ոչ թե խմիչքի քանակի, այլ որակի վրա: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը նշեց, որ իր պրակտիկայում երբևէ չի եղել ալկոհոլային թունավորման դեպք, որը կախված լիներ խմիչքի որակից:

«Ալկոհոլային թունավորման դեպքերը հիմնականում եղել են խմիչքի չարաշահման հետևանքով,  որակի հետ կապված թունավորման դեպքեր Հայաստանում չեն գրանցվել: Թունավորումները կանխարգելելու համար անհրաժեշտ է պարզապես չչարաշահել ալկոհոլը: Հստակ չափաբաժին գոյություն չունի, որ ասեմ՝ 2-3 բաժակից ավելի չխմեն, այն շատ անհատական է, ուստի յուրաքանչյուրը պետք է սահմանը չանցնի»,- ասաց Գաբրիելյանը:

Նա նշեց նաև, որ ալկոհոլային թունավորման ժամանակ տնային բուժմամբ զբաղվելն ու ստամոքսի լվացում կատարելը ցանկալի չէ, առավել ևս` եթե մարդն արդեն գիտակցություն չունի: Անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի օգնությանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամանորի օրերին ալկոհոլից թունավորման դեպքերը եղել են տասը: Ավելին` գրանցվեց մահացության երկու դեպք, երկուսն էլ 50-ամյա տղամարդիկ էին:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica