close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+13°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Հասարակություն

30 Դեկտեմբերի 2017, 14:18
 Ավտովթար՝  Երևան-Սևան ավտոճանապարհին

Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին ՎԱԶ-2106 մակնիշի 35 MP 923 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Վ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Վ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի  առողջական վիճակը գնահատել են բավարար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica