close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
-1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանցավորության հիմնական ցուցանիշները 2017թ. անցած 11 ամիսների կտրվածքով

Իրավունք

29 Դեկտեմբերի 2017, 19:31
 Հանցավորության հիմնական ցուցանիշները 2017թ. անցած 11 ամիսների կտրվածքով

Հանցավորության շարժընթացի պաշտոնական ցուցանիշները պարբերական վերլուծության են ենթարկվում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից, ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ՝ պատճառները, պայմանները պարզելու, կանխարգելման անհրաժեշտ ուղղություններն ակտիվացնելու, հանցագործությունների լիարժեք բացահայտումը, մեղավոր անձանց պատասխանատվությունն ապահովելու նպատակով:

2017թ. անցած 11 ամիսների ընթացքում հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, հանցավորության նվազման և բացահայտման ցուցանիշների բարելավման միտումները տարվա ընթացքում պահպանվել են: Ընդհանուր հանցագործությունների թիվն աճել է 915-ով, կամ 5.4%-ով, ընդ որում, աճն ապահովվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվով, որոնց ճնշող մեծամասնությունը մասնավոր մեղադրանքի դեպքեր են:

2017թ. 11 ամիսներին բացահայտվել է արձանագրված հանցագործությունների 84,2%-ը: 2016թ. այդ ցուցանիշը կազմել է 78,1%:

2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության դեպքերը:

Եթե 2016թ. 11 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 2800, առանձնապես ծանր հանցագործության 173, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 60 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ծանր հանցագործության 2404 դեպք՝ 396-ով կամ 14,1%-ով պակաս, առանձնապես ծանր հանցագործության 161 դեպք՝  11-ով կամ 18,3%-ով պակաս, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 49 դեպք՝ 12-ով կամ 6,9%-ով պակաս:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 2404 ծանր հանցագործություններից բացահայտվել է 1451-ը կամ 60,3%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում նման հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 52,6%:

Հատկանշական է առանձնապես ծանր հանցագործություններից սպանությունների և սպանության փորձերի նվազումը. եթե 2016թ. 11 ամիսների ընթացքում գրանցվել է սպանության 64, իսկ սպանության փորձի 29 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 46, սպանության փորձի 23 դեպք: Փաստացի 2017թ. 11 ամիսների կտրվածքով սպանության դեպքերը նվազել են 18-ով կամ 28,1%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 6-ով կամ 20,7 %-ով:

Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում բացահայտվել է նույն ժամանակահատվածում արձանագրված  սպանության 64 դեպքերից 47-ը (73,4%) և սպանության փորձի 29 դեպքից 28-ը (96.5%), իսկ  2017թ. արդյունքներով՝ սպանության  46 դեպքերից 34-ը (73,9%) և սպանության փորձի 23 դեպքերից               21-ը (91.3%):

2017թ. ընթացքում չբացահայտված 12 սպանություններից 6-ը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են անձանց անհայտ կորելու փաստով: Ընդ որում, այս տարվա 11 ամիսների ընթացքում նման փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 3 քրեական գործով վարույթ կարճվել է անհայտ կորած անձանց հայտնաբերման արդյունքում:

Դրական դինամիկան պահպանվել է նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի վիճակագրությունում: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 1031, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 1003 դեպք: Նույնն է մնացել առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի ցուցանիշը՝ 184: Փոխարենը՝ եթե նախորդ տարվա տվյալներով 184 դեպքից բացահայտվել է 141-ը կամ 76,6%-ը, ապա այս տարի՝ 152-ը կամ 82,6 %-ը:

Պահպանվել է դրական դինամիկան նաև մահվան ելքով ավտովթարների և խուլիգանության դեպքերի հետ կապված: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան ելքով ավտովթարի 162, իսկ խուլիգանության 179 դեպք: Այս տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է մահվան ելքով ավտովթարի 159 դեպք (նվազումը՝ 1,9%), իսկ խուլիգանության՝ 173 դեպք (նվազումը՝ 3.4%):

Անցած 11 ամիսներին  գրանցվել է ավազակության 37 դեպք, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 14-ով կամ 27,5%-ով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 763 դեպք, որը 2016թ. համեմատ պակաս է             394-ով կամ 34,1%-ով: Բարելավվել է նաև այս հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: 2016թ. 11 ամիսների ընթացքում արձանագրված ավազակության  51 դեպքերից նույն ժամանակահատվածում բացահայտվել են 29-ը կամ 55,7%-ը: Մինչդեռ այս տարվա նույն ընթացքում արձանագրված  ավազակության 37 դեպքից բացահայտվել են 27-ը կամ 72,9%-ը: Իսկ 2017թ. 11 ամիսների բնակարանային գողությունների 763 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել է 237-ը կամ 31%-ը, այն պարագայում, երբ նախորդ տարի 1157 դեպքից բացահայտվել է 352-ը կամ 30,4%-ը:

Իսկ ահա լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող հանցատեսակներով արձանագրվել է հանցագործությունների թվի անհամեմատ աճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 73 դեպքով կամ 117%-ով (2016թ.՝ 62, 2017թ.՝ 135) աճել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերը:

   ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica