close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքից հեռացել է Վալենտին Թովմասյանը

Հասարակություն

29 Դեկտեմբերի 2017, 17:12
 Կյանքից հեռացել է Վալենտին Թովմասյանը

ԵՊԿ հրատարակչության կազմը ցավակցում է ավագ գործընկերոջ Վալենտին Խաչիկի Թովմասյանի մահվան կապակցությամբ։ Նա արվեստագիտության թեկնածու էր, դոցենտ, խմբագիր, ռադիոլրագրող-մեկնաբան։ 1960 թ-ից Հայաստանի թատերական գործիչների, 1980 թ-ից Հայաստանի երաժշտական ընկերության, 1981 թ-ից Հայաստանի ժուռնալիստների, 2015 թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միությունների անդամ էր։

Նա 2000 թ-ից աշխատում է «Երաժշտական Հայաստան» գիտատեսական, քննադատական-հրապարակախոսական երաժշտական ամսագրում` որպես պատասխանատու քարտուղար:

2004 թ-ից աշխատում է ԵՊԿ-ում` որպես հրատարակչության բաժնի վարիչ, «Երաժիշտ» ամսաթերթի և ուսումնամեթոդական աշխատությունների ժողովածուի խմբագիր: 1992-ից ԵՊԿ-ում դասավանդում է «Փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա»: Նրա հրապարակախոսական և երաժշտագիտական գործունեությունը վառ էր։

2011 թ. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Նվագախմբային փողային գործիքները և դրանց կատարողականությունը Հայաստանում» թեկնածուական ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: Գիտական բազմաթիվ գրախոսականների հեղինակ է, հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Հրատարակված աշխատություններ են՝ «Կյանքի ուրվագիծ. Միքայել Խաչատրյան», 2004 թ.,  «Փողային և հարվածային գործիքներ», 2011 թ., «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն», 2014 թ., «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա», 2014 թ.։ Նրա գիտական, վերլուծական, քննադատական և հրապարակախոսական ավելի քան 1000 հոդված է տպագրել «Սովետական Հայաստան», «Սովետական արվեստ», «Երեկոյան Երևան», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Գեղարվեստ», «Ուրբաթ», «Եթերում է Երևանը», «Եթեր», «TV Channel», «Ալիք», «Արարատ», «Երաժիշտ», «Զրուցակից», «Երաժշտական Հայաստան», «Музыкальная Академия» (Մոսկվա), «Գրականութեան և Արուեստներու» և «Շիրակ» (Հալեպ) պարբերականներում և ամսագրերում:

1958 թ. ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժնի շեփորի դասարանը (ղեկ.` Աշոտ Կարապետյան): 1967 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) նվագախմբային ֆակուլտետի փողային ամբիոնի շեփորի դասարանը (ղեկ.` Միքայել Խաչատրյան): 1962-1967 թթ. աշխատել է Երևանի «Նաիրի» կինոթատրոնի ջազ նվագախմբում, ապա` «Երևան» փողային նվագախմբում` որպես շեփորահար: Մասնակցել շուրջ 100 համերգի:

1967-1977 թթ. աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում` որպես շեփորահար: Նվագախմբի կազմում բազմաթիվ ձայնագրություններ է կատարել և մասնակցել ավելի քան 200 համերգի: 1978-1989 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա»:

1977-2006 թթ. աշխատել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության երաժշտական մեկնաբան, ավագ խմբագիր: Հեղինակել է ավելի քան 4000 ռադիոծրագիր, ինչպես նաև 120 ռադիոծրագիր Մոսկվայի «Օստանկինո» և 250 ռադիոծրագիր «ՎԷՄ» ռադիոկայաններում: 2004 թ. շնորհվել է ԵՊԿ դոցենտի կոչում:

2005թ. Վ. Թովմասյանն արժանացել է Հայաստանի ռադիոյի «Ոսկե գրիչ» հատուկ մրցանակին:

2011 թ. ստացել է Արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Հոգեհանգիստն այսօր, դեկտեմբերի 29-ին, ժ. 18.00, Թոխմախի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սգո սրահում, հասցե Նուբարաշենի 46 (հեռ: 094001066), Հուղարկավորությունը դեկտեմբերի 30 -ին, ժ. 14.00-ին:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica