close
Եղանակը Երևանում
18 Հուլիսի 2018
+30°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հլս 2018
USD1480.30
GBP1626.02
EUR1558.49
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոլիտեխնիկի բակի եղևնու տակ պայթուցիկ սարք տեղադրած անձը հայտնաբերվել է

Հասարակություն

29 Դեկտեմբերի 2017, 10:45
 Պոլիտեխնիկի բակի եղևնու տակ պայթուցիկ սարք տեղադրած անձը հայտնաբերվել է

Դեկտեմբերի 25-ին` ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:

Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի: Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չէր ներկայացնում և առգրավվել է: Նշանակվել են փորձաքննություններ:

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության և ԱԱԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայթուցիկին նմանվող սարքը նշված հասցեում տեղադրել է 1975 թ. ծնված Արամայիս Գ.-ն, որը ժամը 17.00-ին ներկայացել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 

Կատարվում է քննություն:

Բակում գյուրզա են գտել
18 Հուլիսի 2018, 11:55 Բակում գյուրզա են գտել
Գորիսում տուն է այրվել
17 Հուլիսի 2018, 23:26 Գորիսում տուն է այրվել
Արդեն ուշանում էինք
17 Հուլիսի 2018, 21:24 Արդեն ուշանում էինք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica