close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2018
-2°
+1°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2018
USD1483.21
GBP1666.01
EUR1592.37
RUB18.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աջ ղեկով մեքենաների մասին որոշման նախագիծը խմբագրվել, ներկայացվել է համապատասխան գերատեսչությունների քննարկմանը

Հասարակություն

28 Դեկտեմբերի 2017, 16:38
 Աջ ղեկով մեքենաների մասին որոշման նախագիծը խմբագրվել, ներկայացվել է համապատասխան գերատեսչությունների քննարկմանը

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերը մշակող ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների գրավոր առաջարկները։  

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով ներկայացված որոշ կառուցողական առաջարկներ՝ որոշումների նախագծերը համապատասխանաբար խմբագրվել են և ներկայացվել շահագրգիռ պետական կառավարման մարմինների  քննարկմանը։

Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի: 

ԱԺ նիստն՝ ուղիղ
16 Հունվարի 2018, 10:22 HES_VIDEOԱԺ նիստն՝ ուղիղ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica