close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին» ծրագիրը մտադիր է բավարարել բոլոր դիմումատուներին

Տնտեսական

28 Դեկտեմբերի 2017, 14:01
 «Մատչելի բնակարան` երիտասարդ մասնագետներին»  ծրագիրը մտադիր է բավարարել բոլոր դիմումատուներին

Այսօր կառավարության նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց պետական գույքն օտարելու մասին հարց: Նախատեսվում է Երևանի Ազատության 26/9 հասցեում գտնվող ԳԱԱ դեղագործական, օրգական և քիմիայի տեխնոլոգիական կենտրոն ՊՈԱԿ-ին ամրակցված` անհատույց օգտագործման իրավունքով տրված 961 քառակուսի մետր տարածքով շենք-շինությունները հետ վերցնել և օտարել ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ին` երիտասարդ մասնագետների համար բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով:

«Հաշվի առնելով մատչելի բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1000 երիտասարդ մասնագետների կողմից ներկայացված դիմումները` ՀՀ նախագահի կողմից հանձնարարվել է ընդլայնել բնակարանաշինության ծրագրերի շրջանակը, և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին»,- ասաց Արման Սահակյանը:

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica