close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2018
+28°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքի մարզի բնակչության 98 տոկոսին պետք է ներառենք աղբահանության և սանմաքրման վճարովի գործառույթի մեջ. Դավիթ Լոքյան

Տնտեսական

28 Դեկտեմբերի 2017, 12:56
 Սյունիքի մարզի բնակչության 98 տոկոսին պետք է ներառենք աղբահանության և սանմաքրման վճարովի գործառույթի մեջ. Դավիթ Լոքյան

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց Սյունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը: Նախարարի խոսքով` նախագծով պետք է ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում Սյունիքի մարզում կոշտ կենցաղային թափոնների կարգավորումը, որքան աղբավայր է մնում ժամանակավորապես, ինչպիսի սխեմաներ են աշխատելու, որոնք պետք է հանգեցնեն գնի` ոչ մեծ ամպլիտուդայով բարձրացմանը, ինչպիսի վերբեռնման կայաններ են ստեղծվելու, որոնք հեշտացնելու են թափոնների հավաքագրման ծախսերը:

«Ցանկանում ենք մասշտաբային էֆեկտ ունենալ, երբ Սյունիքի մարզի բնակչության 98 տոկոսին պետք է ներառենք աղբահանության և սանմաքրման վճարովի գործառույթի մեջ: Այսօր 156 աղբավայրից փակվել է 86-ը: Միջանկյալ փուլում շահագործման մնալու են 43-ը, որոնք առաջիկա տարիների ընթացքում պետք է փոքրացվեն` դարձվեն 2-ը, մեկը` Ղափան-Մեղրի, մյուսը` Գորիս-Սիսիան տարածքի համար»,- հայտնեց Դավիթ Լոքյանը:

Հաջորդ հարցը վերաբերում էր «Մաքուր Հայաստան» ծրագրին: Նախարարի խոսքով` ծրագիրը ցույց է տվել, որ բազմաթիվ կարգավորումների խնդիր կա: «Երկրում կա կոշտ թափոնների մասին օրենք, որը կարգավորում է վտանգավոր թափոնների հարցը, այս փոփոխությամբ կկանոնակարգվի կենցաղային աղբի խնդիրը: Սահմանվել են մեխանիզմներ, թե ինչպիսի գանձումներ կկատարվեն, որ առաջիկա տարիներին չգերազանցվի 400 դրամ սահմանագիծը, և թե ինչ պատժամիջոցներ կսահմանվեն»,- ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց. «Վերջերս մարզպետերի հետ հանդիպման ժամանակ շատ հստակ ձևակերպել ենք, թե սեփական եկամուտները որքանով պետք է աճեն, որ սանմաքրման, աղբահանության բիզնեսը պետք է լինի ծախսափակ: Մենք կանխատեսում ենք, որ եթե համայնքն իր սեփական միջոցներից որոշի կապիտալ ծախսեր անել համայնքում, ապա մենք նրան լրացուցիչ գումար կտանք: Սրանով մենք կարող ենք հենց 2018-ին շատ լուրջ էֆեկտ ստանալ: Այսինքն` մենք այստեղ ակնկալում ենք, որոշակի արմատական փոփոխություն և ակտիվություն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica