close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2018
+26°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Ալեքսանյանը դժգոհ է տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության նոր ձևաչափից

Սպորտ

27 Դեկտեմբերի 2017, 23:31
 Արթուր Ալեքսանյանը դժգոհ է տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության նոր ձևաչափից

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների  պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում   հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում դժգոհություն է հայտնել տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության նոր ձևաչափից: 

 «Ինձ համար  պատիվ է  լինել լավագույն տասնյակում: Հայաստանը սպորտային երկիր է, և լինել լավագույնների շարքում՝ մեծ պատիվ է: Մենք այս տարի ունեինք աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ, որոնք տեղ չեն գտել լավագույն տասնյակում:  Իմ կարծիքով` սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել: Երևի սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է այս ամենն  արդար է, ես չեմ համաձայնի այդ ամենի հետ: 

Մի պահ մտածենք, որ աշխարհի մրցանակակիր ենք ու լավագույն տասնյակի մեջ չենք ընդգրկվել: Դա հենց սխալ քվեարկության արդյունքն է: Ես ինձ համար չեմ բողոքում: Ես ասում եմ այն մարզիկների համար, որոնք չեն ընդգրկվել լավագույն տասնյակում»:

 Հիշեցնենք, որ լավագույն տասնյակում են ընդգրկվել  ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը,  ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, շախմատի աշխարհի գավաթակիր  Լևոն Արոնյանը, սամբիստներ Գրիգոր Մխիթարյանը և Տիգրան Կիրակոսյանը, ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, բռնցքամարտիկ  Հովհաննես Բաչկովը, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն ու հեծանվորդ Էդգար Ստեփանյանը:

Հարգելի ընթերցող...
25 Հունիսի 2018, 11:55 Հարգելի ընթերցող...
Խորովածի ծուխ` Օպերայում
23 Հունիսի 2018, 20:37 Խորովածի ծուխ` Օպերայում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica