close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2018
+5°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոքրաթիվ խմբակցությունների միեւնույն անդամը կարող է ներկայացվել առավելագույնը 3 հանձնաժողովում

Քաղաքական

27 Դեկտեմբերի 2017, 21:15
 Փոքրաթիվ խմբակցությունների միեւնույն անդամը կարող է ներկայացվել առավելագույնը 3 հանձնաժողովում

Կառավարության վաղվա նիստի օրակարգում արդարադատության նախարարությունը ներառել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին եզրակացությունը: Օրենքի  նախաձեռնության  հեղինակը ԱԺ  ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն է: Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռում փոքրաթիվ խմբակցությունների միեւնույն անդամին ներկայացնել առավելագույնը 3 հանձնաժողովում:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների քանակը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար:

Խմբակցությունները իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներգրաված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում, սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող սահմանադրական օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ փոքրաթիվ խմբակցությունները, հինգ մշտական հանձնաժողովից ավելի լինելու դեպքում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավածություն ունենալ: Ըստ ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի մշտական հանձնաժողովների առավելագույն քանակը  12-ն է:

 

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica