close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+27°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Deutsche Welle»-ն սկանդալային ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի մասին

Տարածաշրջան

27 Դեկտեմբերի 2017, 14:45
 «Deutsche Welle»-ն սկանդալային ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի մասին

Գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը աղմկահարույց  ռեպորտաժ է պատրաստել 2017-ին Թուրքիայի շուրջ տեղի ունեցած հասարակական և քաղաքական իրադարձությունների վերաբերյալ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Մասնավորապես` թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հոդվածին, նշում է, որ ռեպորտաժում  հիշեցվել են բացասական մի շարք զարգացումներ: Նշվում է, որ նախ 2017թ. փետրվարին Թուրքիայում ձերբակալվեց «Die Welt» լրատվամիջոցի թղթակից Դենիզ Յուջելը, ով այժմ շարունակում է անազատության մեջ մնալ և մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ»:

2017թ. մարտին սկսվեց թուրք-հոլանդական ճգնաժամը: Պատճառն այն էր, որ Հոլանդիայի իշխանություններն արգելեցին Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարին` առաջիկա 10 տարիներին այցելել իրենց երկիր: Նա որակվել էր որպես «անցանկալի անձ»:

2017թ. ապրիլի 29-ին Թուրքիայում ժամանակավորապես արգելափակվել էր Wikipedia-ի հասանելիությունը: Դրա պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Wikipedia-ի օգտատերերը նախագահ Էրդողանի անվան տակ փոփոխություն էին կատարել և գրել «բռնապետ»:

2017թ.մայիսի 23-ին Թուրքիայում մի խումբ ուսուցիչներ հացադուլ հայտարարեցին երկրում տեղի ունեցող իրավախախտումների պատճառով: Հացադուլի 76-րդ օրը իրավապահ մարմինները բերման ենթարկեցին ուսուցիչներին, սակայն հետո ազատ արձակեցին, և նրանք վերստին հացադուլ հայտարարեցին:

2017թ. հուլիսին Թուրքիայում ձերբակալեցին «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների` առանց որևէ հիմնավորման: Ձերբակալվածների մեջ էին Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդները, Շվեյցարիայի քաղաքացի Ալի Գրավին և այլք:

2017թ.  հուլիսի 24-ին Թուրքիայում սկսվեցին կալանավորվել ընդդիմադիր թուրքական «Cumhurriyet» թերթի աշխատակիցները:

Հոկտեմբերի 8-ին սկսվեց Թուրքիայի և ԱՄՆ-ի ճգնաժամը փոխադարձ վիզաների տրամադրման վերաբերյալ: Պատճառն այն էր, որ Ստամբուլի ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանում ձերբակալվեց մի աշխատակից, ով մեղադրվեց լրտեսության մեջ:

Նոյեմբերի 19-ին էլ Թուրքիայի իշխանությունները արգելքներ սահմանեցին ԼԳԲՏ  (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ակցիաների նկատմամբ:

Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica