close
Եղանակը Երևանում
22 Հուլիսի 2018
+23°
+29°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման հաղթարշավի ճանապարհով. Շարմազանով

Հասարակություն

27 Դեկտեմբերի 2017, 12:59
 Ադրբեջանն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման հաղթարշավի ճանապարհով. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` անցնող տարվա կարևոր իրադարձություններից էր ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանը, մասնավորապես` այնտեղ Սերժ Սարգսյանի ելույթը:

«Ուղերձ համար մեկ՝ ցեղասպանությունը ոճրագործություն է քաղաքակիրթ մարդկության նկատմամբ, պետք է դատապարտվի, և եթե Թուրքիան շարունակի իր ժխտողական քաղաքականությունն ու շարունակի նախապայանններ թելադրել, մենք 2018-ի գարուն կթևակոխենք առանց դրանց: Թուրքիան ամեն ինչ անում է, որ մենք քաղաքական գարուն մտնենք առանց դրանց, դրա վառ ապացույցը Չավուշօղլուի վերջին հայտարարությունն է: Նախագահը նաև Արցախի խնդրին անդրադարձավ՝ նշելով, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի և պարտավոր է  իրականացնել աստվածատուր իր իրավունքը, և Արցախում զարգանում է ժողովրդավարությունը»,- տարին ամփոփող ասուլիսում ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան մինչ օրս չեն գիտակցում, որ Արցախն ունի այդ իրավունքը, որ Արցախի քաղաքացիներն անկախացել են ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ-ից: «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, անջատվել է Խորհրդային միությունից` մինչև դրա փլուզումը, ինչպես նաև ԵՄ 3 անդամները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան: Ես Ռիգայում էլ եմ ասել, որ, հարցականի տակ դնելով այս հարցը, հարցականի տակ եք դնում ձեր ազատ ինքնորոշման իրավունքը: Իսկ Ադրբեջանն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման հաղթարշավի ճանապարհով»,- եզրափակեց Շարմազանովը:

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica