close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
-1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախաձեռնելու ենք եվրոպական երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթաց. Շարմազանով

Հասարակություն

27 Դեկտեմբերի 2017, 12:47
 Նախաձեռնելու ենք եվրոպական երկրների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթաց. Շարմազանով

2017 թվականը բավականին հագեցած ու դրական տարի էր` թե' ներքին, թե' արտաքին քաղաքական զարգացումների առումով. ամփոփելով տարին` լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա սկսեց թվարկել` ինչ առումով էր դրական տարին: «Առաջինը` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները, որը փորձություն էր մեր քաղաքական դաշտի, պետության համար: Այդ ընտրությունները, բոլոր միջազգային դիտորդների գնահատականով, հաջողված էին: Իրենց թերություններով հանդերձ, լավագույնն էին Հայաստանի պառլամենտական ընտրությունների շարքում: Սա ասել և նման գնահատական տվել են, առանց բացառության, բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները: Շատ կարևոր քայլ էր` Հայաստանի ժողովրդավարացման զարգացման առումով»,- ասաց նա:

Հաջորդ կարևոր իրադարձությունը, ըստ Շարմազանովի, խորհրդարանում նախագահի`մայիսի 18-ի ծրագրային ելույթն էր: «Նախագահը տվեց այն ռազամավարական ուղղությունները, այն մարտահրավերները, որոնք ծառացած են մեր  երկրի առջև: Ով էլ լինի իշխանություն հետագայում, չի կարող հաշվի չառնել այդ մարտահրավերները, և ով  էլ լինի նախագահը, չի կարող չառաջնորդվել այդ մարտահրավերներով: «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ, հանած կոռուպցիա» բանաձևը տվեց նախագահն իր այդ ելույթով»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով` 2017 թվականը թերությունները շտկելու, անվտանգության մարտահրավերներին ավելի օպերատիվ դիմակայելու տարի էր: «Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, որոնք մտնում էին ազգ-բանակ կոնցեպցիայի մեջ, բխում են այն մարտահրավերների լուծումից, որոնք կան մեր պետության առջև»,- ասաց նա:

Շարմազանովը կարևորեց նաև ՌԴ-ից արտոնյալ պայմաններով վարկ վերցնելը զինված ուժերի համար: «Կարևոր է արտոնյալ պայմաններով ֆինանսավորման ներգրավումը զինված ուժերի գծով, այդ պատճառով էլ 100 մլն արտոնյալ վարկ ենք վերցրել մեր ռազմավարական դաշնակցից, որ զարգացնենք մեր զինված ուժերը»,- ասաց նա:

Շարմազանովը տեղեկացրեց, որ 2018-ին նախաձեռնելու են մի քանի եվրոպական երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը: Նա հիշեցրեց, որ Չեխիան այս տարի ընդունեց այն: «Սա աննախադեպ հաջողություն էր՝ հաշվի առնելով, որ Չեխիան ավանդական ջերմ հարաբերություններ ուներ ադրբեջանցիների հետ: Այս տարի նախաձեռնելու ենք եվրոպական որոշ երկրներում Ցեղասպանության ճանաչման գործընթաց: Չեմ կարող ասել` 2018-ին կունենա ավարտ, թե` ոչ, բայց պետք է հիշենք, որ 2018-ը հոբելյանական է ՄԱԿ-ի կոնվենցիայի համար` 70-ամյակն է, Ցեղասպանության դատապարտման կոնվենցիան է, և այն պետք է համախմբի բոլոր քաղաքակիրթ պետություններին հանուն ժողովրդավարության, ընդդեմ ցեղասպանություն երևույթի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թե' Հայոց ցեղասպանությունը, թե' մյուսներն ունենան հստակ պատիժ»,- նշեց Շարմազանովը:

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica